Սխալներ, որոնց վնասում են մազերը (լուսանկարներ)

Անշուշտ, գեղեցիկ տեսքի համար անհրաժեշտ ամենակարևոր պայմաններից մեկն առողջ ու փայլուն մազեր ունենալն է։

 

Ստորև ներկայացնում ենք Adme.ru կայքում բերված ամենատարածված 10 սխալները, որոնք խանգարում են գեղեցիկ և առողջ մազեր ունենալուն։

 

Շամպունի սխալ ընտրությունը

 

Մազերի խնամքի համար շատ կարևոր է շամպունի ընտրությունը։ Շամպուն ընտրելիս անպայման հաշվի առեք մազերի տեսակը, հակառակ դեպքում այն կարող է մազերին վնաս հասցնել։

 

 

 

Մազերը հաճախ/հազվադեպ լվանալը

Մազերը լվանալու հաճախականությունը պետք է անհատապես որոշել՝ հաշվի առնելով մազերի տեսակն ու ջրի որակը։ Եթե ձեր մազերը յուղոտ են, ապա նպատակահարմար է գլուխը լվանալ 2 օրը մեկ։

 

 

 

Շամպունի սխալ գործածումը

Գլուխը լվանալուց առաջ անհրաժեշտ է մազերը սանրել, իսկ շամպունը քսելուց առաջ այն նախապես փրփրացնել ձեռքերի մեջ ու մերսողական շարժումներով քսել սկզբից արմատներին, այնուհետև՝ մազերի ողջ երկայնքով։

 

 

 

 

 

Մազերի խոնավացման և սնուցման բացակայությունը

Մազերը շատ արագ են կորցնում խոնավությունը, և այդ պատճառով անհրաժեշտ է օգտագործել մազերի բալզամ և դիմակ։ Բալզամն անհրաժեշտ է քսել մազերի ողջ երկայնքով՝ բացի արմատներից ու գլխի մաշկից։ Մազերի դիմակները կարելի է օգտագործել առավելագույնը շաբաթը մեկ անգամ։

 

 

 

Ջրի սխալ ջերմաստիճանը

Շատերը մազերը լվանում են շատ տաք ջրով, ինչն ակտիվացնում է ճարպագեղձերի աշխատանքը։ Նպատակահարմար է գլուխը լվանալ գոլ ջրով, որն արագ հեռացնում է մաշկային ճարպը, կեղտն ու նպաստում է արյան շրջանառության բարելավմանն ու մազերին հաղորդում փայլուն ու առողջ տեսք։

 

 

 

Մազեր չորացնելը փաթաթած սրբիչով

Գլուխը լվանալուց հետո անհրաժեշտ է մազերն արմատներից մինչև ծայրեր թեթևակի չորացնել սրբիչով, և ոչ մի դեպքում չի կարելի դրանք սրբիչով փաթաթել։ Եթե ուզում եք ձեր մազերը շտապ չորացնել, բայց չորացուցիչ չունեք, ավելի լավ է սրբիչի փոխարեն մազերը փաթաթել հասարակ բամբակե վերնաշապիկով։

 

 

 

Հաճախակի և ագրեսիվ սանրելը

Այս սխալը գործելու դեպքում մազերը կարող են փխրուն դառնալ։ Գլուխը լվանալուց հետո չի կարելի մազերն անմիջապես սանրել։ Թեթևակի չորացած մազերն անհրաժեշտ է սկսել սանրել ծայրերից՝ աստիճանաբար արմատներին մոտենալով։

 

 

 

Սարքերի հաճախակի օգտագործումը

Չորացուցիչը, արդուկն ու նմանատիպ միջոցները խոնավազրկում են մազերը՝ դրանք դարձնելով չոր ու փխրուն։ Եթե, այնուամենայնիվ, չեք ցանկանում հրաժարվել այդ տեսակի վարսահարդարումից, անպայման օգտագործեք պաշտպանիչ սփրեյ։

 

 

 

Մազերը հազվադեպ կտրելը

Մազերն անհրաժեշտ է կտրել առնվազն երկու ամիսը մեկ՝ ճյուղավորումից խուսափելու և սանրելու գործընթացը հեշտացնելու նպատակով։

 

 

Անառողջ սննդակարգը

Անառողջ սննդակարգն ու սնվելու ռեժիմի խախտումները հանգեցնում են օրգանիզմի մեջ վիտամինների ու օգտակար նյութերի պակասին, ինչը պատճառ է հանդիսանում ոչ միայն մազերի, այլև ողջ օրգանիզմի հիվանդությունների համար։

 

Մազերի առողջությունն ու գեղեցիկ տեսքը պահպանելու համար պետք է սննդակարգի մեջ ներառել երկաթով ու կալցիումով հարուստ սննդամթերք՝ ձուկ, թռչնամիս, հնդկացորեն, ընկույզ, մրգեր ու բանջարեղեն։

 

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը
x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված