Ռուսաստանի երկնքում երկնաքար է պայթել (տեսանյութ)

1

Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի երկնքում երկնաքար է պայթել, հայտնում է korrespondent.net-ը՝ մանրամասնելով, որ երկնային մարմինն այրվել է մթնոլորտի խիտ շերտերում:


Նշվում է, որ երկնաքարի պայթյունից առաջացած վառ լուսարձակումը ֆիքսել է ճանապարհով անցնող մեքենաներից մեկի տեսախցիկը:


Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։