Ռոմանտիկ աստղագուշակ հուլիսի 4-ի համար

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ շատ բացառիկ եւ ամենակարեւորը շատ հաճելի անակնկալ են մատուցելու, ինչն իհարկե կապված է անձնական կյանքի հետ։ Սակայն աստղերը հուշում են, որ չարժե հապճեպ որոշումներ կայացնել՝ ընդունելով կամ մերժելով ստացված առաջարկը։ Մտածելու ժամանակ խնդրեք։

ՑԼԵՐ

Այսօր զգոնությունն ու զգուշավորությունը չի խանգարի ձեզ, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են ձեր սիրելիին կամ ընտրյալին։ Այո, ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինի, բայց ձեր նպատակասլացությունը կօգնի այս դեպքում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակները ծանրութեթեւ են անելու ամեն բառը։ Բայց ափսոս, որ ոչ իրենը, այլ սիրելի էակինը։ Այսօր նրա ամեն քայլը, ամեն բառը քննարկման առարկա եք դարձնելու, ինչն իհարկե, բարկացնելու է սիրելիին։

ԽԵՑԳՏԵՏԻՆՆԵՐ

Սիրելի էակին նվեր մատուցեք։ Նախընտրելի է՝ սեփական ձեռքերով պատրաստված։ Թող լինի հասարակ մի բան, բայց լինի ձեր աշխատանքը, որպեսզի դրանում ձեր հոգին լինի։ Նույնիսկ եթե ոչ պրոֆեսիոնալ մի բան ստացվի, ձեր ընտրյալը անպայման կգնահատի այն։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Սիրելի անձնավորությունը բավականին թանկ ու կարեւոր ինֆորմացիա գիտի, ինչի մասին դուք տեղյակ չեք։ Այսօր կամ նա պատահաբար կբարձրաձայնի, կամ դուք խորամանկորեն կկորզեք այն սիրելիից։ Ընդ որում, դա կանեք այնքան աննկատ, որ սիրելին նույնիսկ չի էլ հասկանա։

ԿՈՒՅՍԵՐ

Հենց այսօրվանից հարկավոր է նոր կյանք սկսել։ Շատ տարբերակներ կան՝ նոր սիրեցյալ, առանց որեւէ մեկի, նախկինի հետ, բայց նոր շնչով։ Ամեն դեպքում Այսօր ինչ-որ նորություն պետք է մտնի ձեր կյանք։ Իսկ եթե ձեր կյանքում ամեն ինչ կատարյալ է կամ բավարարում է ձեզ, ուրեմն այդ մասին անպայման հայտնեք սիրելի էակին՝ նվեր եւ հաճելի անակնկալներ մատուցելով։

ԿՇԵՌՔՆԵՐ

Մարդուն սիրելու համար, հարկավոր է սիրել նաեւ այն աշխարհը, որում նա ապրում է։ Այսօր ձեզ մոտ դա շատ լավ ստացվում է։ Հետեւաբար, եթե ձեր երկրորդ կեսը կառաջարկի ձեզ ընկերակցել իրեն ակումբներից մեկում կամ միասին հյու գնալ ծնողներին։ Ոչ մի դեպքում չմերժեք նրան։ Հիանալի ժամանակ եք անցկացնելու։

ԿԱՐԻՃՆԵՐ

Նույնիսկ եթե սիրում եք հակառակ սեռի ինչ-որ ներկայացուցչի որպես ձեր լավագույն  ընկերոջ, ոչ մի բան չի խանգարում, որ նա դառնա ձեր սիրելի էակը։ Ընկերական սերը շատ արագ կարող է վերածվել մեծ սիրավեպի։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր շրջապատը աղդելու է ձեր նյարդերի վրա. նույնիսկ ամենամտերմները ու սիրելիները, ուստի նրանց հետ լուրջ վիճելու եւ տարաձայնությունների հավանականությունը մեծ է։ Աստղերը հուշում են մեկուսանալ այնտեղ, որտեղ ոչ մեկը չի գտնի ձեզ եւ դուք կարող եք մտորել եւ խորհել ձր կյանքի մասին։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելի էակին որքան հնարավոր է շատ ժամանակ եւ ուշադրություն նվիրեք, բայց մի մոռացեք նաեւ սահմանների մասին։ Պետք է գտնել ոսկե միջինը, որպեսզի ամեն ինչ ստացվի, եւ սիրելի էակը երջանիկ զգա իրեն։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելի էակի համար շատ դժվար կլինի ընդունել այն փաստը, որ նա ձեր կյանքում առաջին տեղում չէ եւ կա մեկը, ում նա զիջում է։ Փորձեք նրան բացատրել, որ սիրային հարաբերություններում հերթականություն կարեւոր չէ։ Գլխավորը՝ նա միակն է։

ՁԿՆԵՐ

Ներկա իրավիճակում գլխավորը կամքի ուժն է։ Առանց դրա ոչ դուք, ոչ էլ սիրելի էակը չեք կարող հաղթահարել Այսօրվա «պատրաստած» խնդիրները։ Այսօր դուք պետք է հենարան լինեք միմյանց համար, որպեսզի վաղն ավելի մտերիմ զգաք միմյանց հանդեպ։

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը

Ընտրանի

x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված