Ոսկերչական զարդերը՝ ըստ Կենդանակերպի նշանների

1

 

Խոյ-ադամանդ

1

Հրեղեն Խոյերը հայտնի են իրենց նպատակասլացությամբ և համառությամբ: Կենդանակերպի շրջանից քչերը կարող են հպարտանալ նույնպիսի կամքի ուժով, դրա համար զարմանալի չէ, որ նրանց թալիսմանը դարձել է ալմաստը, որը հայտնի է իր կարծրությամբ: Ադամանդը խորհրդանշում է Խոյերին բնորոշ ազդեցությունը և իշխանությունը: 

Ցուլ-վարդագույն կվարց

2

Վարդագույն կվարցը համարվում է Ցուլերի ամենահամապատասխան քարերից մեկը: Սենտիմենտալ և զգայական, բայց դրա հետ մեկտեղ՝ համառ և պրակտիկ Ցուլերը բարդ են մարդկանց մեծամասնության համար: Վարդագույն կվարցից պատրաստված թալիսմանը կօգնի բացվել և ավելի հմայիչ երևալ շրջապատի աչքերում:

Երկվորյակներ-մարգարիտ

3

Ոչ միանշանակ Երկվորյակներին մարգարիտը կօգնի սահմանել ավելի մոտ հարաբերություններ այլ մարդկանց հետ, ինչպես նաև տեսնել ամենաճիշտ որոշումը՝ շատ որոշումների միջից:

Խեցգետին-տուրմալին

4

Խեցգետինների համար կարևոր է հանգիստ երջանկությունը և տունը, դրա համար այս նշանի ներկայացուցիչներին կսազի տուրմալինը, որը կօգնի ներդաշնակ դարձնել ընտանեկան հարաբերությունները և կնպաստի անձնական կյանքին:

Առյուծ-ցիտրին

5

Ցիտրինը հանդիսանում է հավատարմության և ուժեղ կամքի խորհրդանիշը և արտացոլում է գլխավոր հատկանիշները, որոնք հատուկ են Կենդանակերպի այս նշանին:

Կույս-շափյուղա

6

Կենդանակերպի ամենաինտելեկտուալ նշաններից մեկը՝ Կույսը, իրավամբ համարվում է գիտելիքի պահապան: Դրա համար Կույսի համար իդեալական ընտրություն է շափյուղայից պատրաստված զարդը, որն իր կրողի առջև բացում է իմաստությունը և ամրապնդում է նրա հոգին:

Կշեռք-կորալ (մարջան)

7

Կշեռքների երկակիությունը հայտնի է բոլորին: Եթե իրավիճակն անհրաժեշտ է դիտարկել բոլոր կողմերից, ապա հենց Կշեռքները կարող են դա անել բոլորից լավ: Նրանք կշռադատում են իրենց խոսքերը, որոշումները և արարքները՝ ձգտելով գտնել հավասարակշռություն ամեն ինչում: Կորալով զարդը, որը մարմնավորում է իմաստությունը, ընդունակ է Կշեռքների մուտքը ճիշտ հունով ուղղորդել:

Կարիճ-տոպազ

8

Կենդանակերպի ամենահանելուկային նշանը համարվում է Կարիճը: Նրա կանխազգացողությունը ֆենոմենալ աշխատում է և զարմացնում է իր ճշտությամբ: Խանգարիչ հանգամանք ամենահակասական նշանի ճանապարհին կարող է դառնալ դեպրեսիայի նկատմամբ հակումը, ինչի դեմ պայքարել կարող է տոպազը:

Աղեղնավոր-ռոդոլիտ

9

Անսպառ օպտիմիզմ, կենսուրախություն և հմայք. սրանք Աղեղնավորի գլխավոր հատկանիշներն են: Նրանք խելացի են և հնարամիտ: Աղեղնավորների համար ամենաիդեալական ընտրությունը կարող է լինել ռոդոլիտը: Այն առաջացնում է կիրք և կրակ՝ բառացիորեն ավելացնելով Աղեղնավորների վստահությունը:

Այծեղջյուր-պրազիոլիտ

10

Ինչքան ավելի բարձր է և անհաղթահարելի նշաձողը, այնքան ավելի հետաքրքիր է Այծեղջյուրի՝ ամենաամբիցիոզ և հաշվենկատ նշանի համար: Պրազիոլիտը մտածողների և ստրատեգների քարն է, ինչպիսին հանդիսանում են Այծեղջյուրները:

Ջրհոս-ամետիստ

11

Ազատասեր և կրքոտ Ջրհոսն անկանխատեսելի է արարքներում, որովհետև նրա համար գլխավորն անկախ լինելն է և իր ազատությունը պահպանելը: Որպես թալիսման՝ նրանց համար կարող է ծառայել ամետիստը:

Ձկներ-կապույտ շափյուղա

12

Ամենահանգիստ քարերից մեկը հանդիսանում է շափյուղան, այն մարմնավորում է երկինքը և հոգու թռիչքը՝ մարդու մեջ վերածնելով երազելու և սուտը ճշտից տարբերելու ընդունակությունը: Հենց դրա համար էլ կապույտ շափյուղան կդառնա իդեալական ընտրություն Ձկների համար, որը կօգնի նրանց գտնել հավասարակշռություն երազանքների աշխարհի և առողջ բանականության միջև: