Օրվա աստղագուշակը․ հունվարի 9

1

Խոյ

Խոյերի մոտ առաջին պլան կարող են դուրս գալ մտերիմ մարդու հետ հարաբերությունները: Ստիպված կլինեք հարմարվել ուրիշների ճաշակներին, արտաքին պահանջներին, ֆինանսական քաղաքականությանը: Դա հատկապես հավանական է, եթե ձեր զուգընկերը փառասեր է, ձեզանից մեծ է, բարձր պաշտոն է զբաղեցնում, պատկանում է ստեղծագործական, պրոֆեսիոնալ կամ սոցիալական էլիտային: Գուցե թաքուն նախանձում եք նրան, բայց կարող եք հպարտանալ նրանով:

Ցուլ

Ցուլերի համար օրը հաջող է, ավելի ներդաշնակ և բեղմնավոր է օրվա առաջին կեսը: Հնարավոր են լավ գնումներ: Հաջողությունը կարող է այցելել հանկարծակի և ոչ այն կողմից, որից սովոր եք սպասել: Օրը նպաստում է նաև մտածողության օպտիմալացմանը, ավելի հստակ դատողություններին, անհրաժեշտ տեղեկատվության ստացմանը: Կարելի է ուսումնական շրջան սկսել, հստակեցնել ծրագրերը, հեռավոր վայրերի հետ կապեր հաստատել:

 

Երկվորյակ

Այս օրը Երկվորյակներին կօգնի ճշտել առաջնայնությունները և ավելի կոնկրետ մտածել: Հնարավոր է հենց այսօր սկսեք առանց վախենալու մտորել ամենաբարդ իրերի շուրջ, խիզախեք դժվար, սակայն անհրաժեշտ և պատասխանատու ֆինանսական քայլ կատարել: Կարող է ճշգրտման կարիք զգալ ձեր հետաքրքրությունների և շփումների շրջանակը, փաստաթղթերի փաթեթը: Գործերին անհրաժեշտ է կառուցողական մոտեցում:

Խեցգետին

Խեցգետիններին օրը կօգնի սկսել երկխոսություն, հետադարձ կապի ալիք հաստատել, նոր հնարավորություններ գտնել ռոմանտիկ հանդիպման, ֆինանսական, իրավաբանական, հոգեբանական, բժշկական խորհրդատվություն ստանալու համար: Օգտակար է լսել նորությունները: Իրադարձությունների մոնիթորինգը կհուշի, թե հատկապես ինչն է անհրաժեշտ փոխել սեփական մարտավարության մեջ, կօգնի գործընկերների ընտրության հարցում:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում այս օրն օգտագործել նախապատրաստական միջոցառումների համար: Կարևոր իրադարձությունն ավելի լավ է թողնել վաղվան: Օրը հարմար է թեթև մաքրության, մանրուքներ գնելու, կոսմետիկ և բուժական միջոցառումների համար: Օգտակար կլինի փոստի, նորությունների ստուգումը, հնարավոր են հետաքրքիր լուրեր գործընկերներից: Բացառված չէ, որ մոտ ժամանակներս փոխվի օգնականների հետ շփման ոճը:

Կույս

Կույսերին այս օրը կօգնի ամրապնդվել դրական մտածողության մեջ, ավելի լավատեսական նայել ընթացիկ իրադարձություններին և մոտակա հեռանկարներին: Հնարավոր է ինքնազգացողության ընդհանուր լավացում: Առաջին տեղ կարող են դուրս գալ առաջիկա տոների և արձակուրդների հետ կապված թեմաները: Անսպասելի իրադարձությունը կարող է ջնջել ծրագրերի մի մասը, ինչն արդյունքում դրական կլինի, օրինակ՝ թույլ կտա առաջադրանքի լուծման ավելի օպտիմալ տարբերակ գտնել:

Կշեռք

Կշեռքների համար օրը բարենպաստ է, սակայն մտածել ստիպված կլինեն ոչ միայն իրենց մասին: Մեծ նշանակություն կարող է ունենալ իրադրությունը տանը, ընկերական կամ համախոհների մասնագիտական միջավայրում: Ձեզանից կարող են ակնկալել ձեր կարգավիճակին համապատասխան հյուրընկալություն, հոգատարություն, շռայլություն, մեծահոգություն, ներողամտություն: Դուք էլ ձեր հերթին կսպասեք ձեր կարիքների նկատմամբ ուշադրություն:

Կարիճ

Կարիճների մոտ կարող են հայտնվել նոր կապեր, հետաքրքրություններ կամ շփման թեմաներ: Կբացվեն տեղեկատվության նոր աղբյուրներ, կամ նորից հասանելի կդառնան հները: Հնարավոր են նորություններ ընկերներից, հարազատներից, գործընկերներից: Կարելի է ծրագրել ուղևորություններ, գնումներ, ուսումնական միջոցառումներ կամ հաղորդակցությունների հետ կապված գործեր: Բացառված չէ, որ ձեր հաշվարկներն ու հույսերը շտկվեն հանգամանքների կողմից:

Աղեղնավոր

Այսօր շատ Աղեղնավորներ հակված կլինեն շռայլության: Աստղերը հուշում են, որ նյութական ինչ դրությունում էլ, որ գտնվեք, այժմ չարժե վատնել փողերը: Գեղեցիկ ժեստերը, թանկարժեք նվերները, ուշադրության նշաններն ավելի արդյունավետ, արդարացված և տեղին կլինեն, եթե հասցեական են, ուղղված են կոնկրետ նպատակների, նախատեսված են որոշակի մարդկանց համար: Ավելի լավ է հոգ տանել նրանց, ովքեր ունակ են գնահատելու ձեզ և նույն կերպ պատասխանելու:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մտածողությունն ավելի կառուցողական, պարզ և կոնկրետ է դառնում, ինչը հեշտացնում է ցանկացած ընտրություն, ավելի հստակ է դարձնում ծրագրերը: Կարող է փոխվել հայացքն առանձին իրերի և երևույթների նկատմամբ: Հնարավոր է վերջապես հաղթահարեք ձեզ տանջող կասկածները, կատարեք ձեր ընտրությունը: Առարկայական գնումները,  գեղագիտական կամ դիզայներական որոշումները ընդունումն ավելի արդյունավետ կլինեն օրվա առաջին կեսին:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում չշտապել փողերին և անձնական կյանքին վերաբերող ծրագրերի և հույսերի հրապարակման հարցում: Չարժե նաև ժամանակից շուտ կիսվել գաղափարներով՝ կապված փաստաթղթերի և նվերների պատրաստման, ճանապարհորդությունների երթուղիների, գրական գործունեության հետ: Այն, ինչը ձեզ հիմա իդեալական ստեղծագործական բացահայտում կամ հաջող ֆինանսական լուծում է թվում, կարող է չդիմանալ գործնական փորձարկմանը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում ավելի պրագմատիկ մտածել ապագայի մասին: Եթե այսօրվա ծրագրերում գնումներ, ռոմանտիկ միջոցառումներ կան, ավելի լավ է անել դրանք առավոտյան: Ողջունվում են նոր կապերը կամ աղբյուրները, որոնք ունակ են բացահայտելու երևույթների էությունը, այլ ոչ դրանց արտաքին կողմը: Չարժե վախենալ իրականությանը վերադարձնող բացահայտումներից: Օգտակար է կազմել կամ ճշգրտել ուղևորությունների, գնումների, հանդիպումների ծրագիրը: