Օրվա աստղագուշակը․ հունվարի 8

1

 

 

 

Խոյ

Խոյերին այսօր խորհուրդ չի տրվում որևէ բան փոխել, ավելի լավ է ամրացնել արտաքին արդյունքը կամ ներքին ինքնագնահատականը: Ցերեկային ժամերին կնվազի նեղ ուղղվածության միջոցառումների, խիստ կարգապահության անհրաժեշտությունը, կարող է աճել ընդհանուր աշխարհընկալման ընդլայնման ձգտումը, աշխարհում, հասարակության մեջ տեղի ունեցող իրադարձությունների  նկատմամբ հետաքրքրությունը:

Ցուլ

Ցուլերին օրը թույլ կտա վերջնականապես լուծել բարդ խնդիրը կամ կենսական կարևորության առաջադրանքների համալիրը: Այդ ոլորտում առավելագույն պարզություն մտցնելով՝ կարող եք ուսերից թոթափել բեռը և ամբողջությամբ նվիրել ձեզ հաճելի տոնական հոգսերին: Գործերում կարգը հատկապես կարևոր է, եթե ձեզ սպասվում է պատասխանատու քայլ, գործուղում, հեռավոր ճանապարհորդություն: Ակտիվ տեղաշարժերն ավելի արդյունավետ են օրվա վերջում:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ չեն տալիս ցուցաբերել ավելորդ ինքնուրույնություն: Խելամիտ չէ ժամանակից շուտ կտրել կապերը և փակել պայմանավորվածությունները, որոնք երաշխավորում են ձեր հանգիստն ու անվտանգությունը: Արժե համակերպվել ծրագրերում, հարաբերություններում, բանավեճերում դատարկ կետերի հետ: Կարևոր հարցի լուծումը արագ չի լինի. փաստաթղթերի ձևակերպման գործընթացը հավելյալ ժամանակ կպահանջի:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս հետաձգել ռոմանտիկ ծրագրերը, նորարարությունները և օրը հատկացնել առօրյային: Բծախնդրությունը, պատասխանատվությունը ցանկալի է դրսևորել ոչ միայն սկզբունքային հարցերում, այլև մանրուքների նկատմամբ մոտեցումներում: Չարժե հետաձգել գործերի ավարտը, բժշկական և այլ փաստաթղթերի ձևակերպումը: Բանավեճի, խորհրդակցության նոր փուլն ավելի լավ է հետաձգել մինչ երեկո կամ թողնել վաղվան:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում կորցնել մտքի հավաքվածությունը, ամբողջությամբ հրաժարվել ինքնակարգապահությունից և անցնել ազատ ռեժիմի: Ընթացիկ գործերը կարող են կարիք չունենալ ձեր անմիջական վերահսկողության, սակայն պահանջել մշտական ուշադրություն: Մտածելով տոնական շրջանի ծրագիրը՝ չարժե տեսադաշտից բաց թողնել կենցաղային, տեխնիկական և այլ նրբությունները, որոնցից, արդյունքում կարող է կախված լինել ձեր բարեկեցությունը:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում փակել բարդ և վիճելի հարցերը, քանի դեռ դրանցում չեն հասել հստակության առավելագույն մակարդակի: Նախևառաջ, դա վերաբերում է տնային իրադրությանը, կենցաղին, պատասխանատվության սահմաններին: Այնտեղ, որտեղ չկան միանշանակ լուծումներ, ակտուալ է փոխզիջումը: Նախաձեռնած միջոցառումների համակարգն ուղղակիորեն կազդի նախատոնական իրադարձությունների որակի վրա:

Կշեռք

Օրվա ընթացքում Կշեռքների մտքերը ավելի հաճախ կզբաղեցնեն տնային իրադրությունը, ընտանեկան իրավիճակը և ամենը, ինչը սերտորեն կապված է տվյալ ոլորտների հետ: Արդարացված է բարձր ուշադրությունը հարևանների հետ շփման կարգին, անձնական տրանսպորտի, կայանման տեղի հետ կապված հարցերին: Արժե ավելի շատ հստակցություն մտցնել պարտականությունների բաշխման մեջ, հատկապես, եթե տոների շրջանում ձեր գործերն ուրիշներին եք հանձնում: 

 

Կարիճ

Առավոտյան Կարիճներին խորհուրդ չի տրվում շտապել նոր շփումների և ուղևորությունների, պատասխանատու հայտարարության հարցում: Ավելի լավ է իդեալական կարգի բերել կենցաղային ոլորտը, ճշտել տոնական և ճանապարհային բյուջեն: Օրվա ընթացքում հնարավոր է տոնուսի ժամանակավոր անկում, կարելի է ձեզ մի քանի ժամվա հանգիստ թույլ տալ: Ֆիզիկական և մտավոր ակտիվության նոր ալիք է սպասվում գիշվերվա մոտ:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը հուշում են, որ նույնիսկ համընդհանուր տոնական աշխույժ մթնոլորտում չարժե ցրվել և տարվել, ձեզ բացահայտ ավելորդություններ թույլ տալ, դավաճանել ձեր սկզբունքները, հարվածի տակ դնել հեղինակությունը: Օգտակար է հստակեցնել ձեր սեփական ոճը, օպտիմալ անհատական ռեժիմը, հարմարավետության ցանկալի և հասանելի մակարդակը: Իմաստ ունի նախապես հրաժարվել ավելորդ ծախսերից և ձեզ անհետաքրքիր մարդկանց հետ շփումից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում օրն անցկացնել միայնության մեջ կամ փակ տարածքում, փակ դռների հետևում: Արտաքին տարածքային սահմանափակումները չպետք է ազդեն մտքի և ոգու ազատության վրա. կարելի է և անհրաժեշտ է մտածել գլոբալ հարցերի շուրջ, մտածել հետագա ծրագրերը, հետաքրքրվել համաշխարհային նշանակության իրադարձություններով, համամարդկային փորձով, թիմային գործընթացներով, փնտրել ճշմարտությունը:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում խզել կապերն ընկերների հետ: Այսօր մեծ դերակատարություն ունի միասնության, գլոբալ գործընթացներին մասնակցության զգացումը, թիմային կարիքները կարող են անձնական պահանջմունքներից կարևոր լինել: Միևնույն ժամանակ, խորհուրդ չի տրվում հրաժարվել առանձին կետերի նկատմամբ սեփական կարծիքից, լուծվել ամբոխի մեջ: Եթե տվյալ պահին չեք կարող ազատ արտահայտվել, արժե ձեզ գոնե ներքին ազատություն տալ:

Ձկներ

Ձկներին օրվա ընթացքում կարող են հետապնդել տրամադրության փոփոխությունները, կասկածները, պատրանքները, նախաձեռնածի մասին զղջումը: Հնարավոր է իրադրության սրությունը չափազանցելու, իրադարձությունների արգելափակիչ կամ կործանիչ ուժը գերագնահատելու, բացասական դետալների վրա կենտրոնանալու ձգտում: Բացառված չէ, որ փակուղուց կառուցողական ելք գտենք միայն  վաղը: Դա կունենա նաև իր դրական կողմը: