Օրվա աստղագուշակը․ դեկտեմբերի 30

Խոյ

Խոյերի համար օրը դրական է: Օրվա գլխավոր բոնուսներից մեկը իրադրությունը հավասարեցնելու, սխալի, ճգնաժամի դեպքում օգնություն ստանալու հնարավորությունն է: Եթե կասկածում եք ձեր ուժերին, հանգամանքները կվերադարձնեն ձեր վստահությունը, լավատեսություն կներշնչեն: Լավ միտումներն ուղղակիորեն կապված կլինեն նախատոնական ծրագրերի, անձնական կյանքի, ստեղծագործական ինքնարտահայտման հեռանկարների հետ:

Ցուլ

Ցուլերին պարադոքսային իրավիճակ է սպասվում. որքան անսովոր և բարդ է գործը, այնքան բարձր է բազմակողմանի լիակատար հաջողության հավանականությունը: Աստղերը հուշում են, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում չարժե խորհրդավոր պատճառներ փնտրել: Կարող է դեր խաղալ ձեր փորձը, ձեր ճշմարտացիության մեջ վստահությունը, դրված նպատակի վրա կենտրոնացվածությունը, պաշտպանության և ռեզերվների լավ համակարգը:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս հարգանք դրսևորել տարիքով մեծ մարդկանց, իշխանության ներկայացուցիչների, հեղինակավոր անձանց նկատմամբ: Այսօր դա ռիսկերը նվազեցնելու, կոնֆլիկտը կամ այլ տհաճություն կանխելու ամենապարզ ճանապարհներից է: Դա թույլ կտա նաև ավելի շատ հստակություն մտցնել պարտականությունների բաշխման մեջ: Պատրաստվելով տոնին կամ խնջույքին՝ արժե հարգանքի տուրք մատուցել ավանդույթներին:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ չեն տալիս ինքնագործունեություն դրսևորել, փորձել իրավիճակը հարմարեցնել իրենց ճաշակներին: Արժե մանրախնդրորեն պահպանել բյուրոկրատական պահանջները, բժշկական կամ այլ ցուցումները: Կյանքին ռիթմ հաղորդելուն այսօր կօգնի առողջությունը, ծառայողական պարտքը, տնային իրավիճակը: Գործի ճիշտ կազմակերպումը և կարգապահությունը կօգնեն հաջողությամբ գլուխ  հանել ցանկացած ծավալի աշխատանքից:

Առյուծ

Առյուծներին այսօրվա իրադարձությունները թույլ կտան վերացնել ավելորդ կասկածները, համոզվել ընտրած քաղաքականության ճշմարտացիությանը և հիմնական առաջնայնությունների անփոփոխականությանը: Արդարացված կլինի ռիսկը ստեղծագործական նախաձեռնությունների, սիրային հարաբերությունների ոլորտում: Ավելի հստակ կդառնան աշխատանքային ժամանակացույցի և տոնական ծրագրի առանցքային կետերը:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում կենտրոնանալ հիմնական ոլորտների վրա: Հետաքրքրությունների կենտրոնում կարող է հայտնվել ընտանեկան իրադրությունը, անշարժ գույքի հետ կապված իրավիճակը, անձնական տարածությունը: Առանցքային դեր կարող է խաղալ դերերի բաշխումը, պարտքի, կարգապահության, պատասխանատվության հասկացությունը, անվտանգության հարցը: Պետք կգա գործի իրավական կողմի իմացությունը:

Կշեռք

Կշեռքների համար օրն ամեն ինչ իր տեղը կդնի, կօգնի վերադառնալ սովոր սխեմային, պաշտպանված ռեժիմին, հուսալի մարդկանց: Հնարավորություն ի հայտ կգա վերականգնելու սասանված հեղինակությունը, նորից ինքնավստահություն ձեռք բերելու: Իդեալականին մոտ պատկերը կարող է փոքր-ինչ փչացնել աշխատանքի առանձին հատվածը, ծրագրի անորոշ կետը: Թերությունների հետ կարելի է համակերպվել, եթե դրանք չեն դիպչում ինչ-որ կարևոր բանի:

Կարիճ

Կարիճների ուշադրությունն աստղերն ուղղում են ռեսուրսներին, ծախսերի համակարգին, կուտակումների պաշտպանությանը և արժեքավոր ներդրումներին: Կարող է խոշոր գնման, բյուջեի վերակառուցման հնարավորություն ի հայտ գալ, լուծվել ֆինանսավորման հարցը: Կարող է ակտուալ դառնալ նաև էթիկայի, հոգևոր առաջնայնությունների հարցը: Գործնական ռիսկի իրավիճակներում շրջահայաց Կարիճները կպահպանեն դիրքերը և կխուսափեն լուրջ վտանգներից:

Աղեղնավոր

Աղեղնավորներին օրը կօգնի հստակեցնել իրենց դիրքն իրադարձությունների շղթայում, համակրանք և աջակցություն ստանալ: Կարող է վճռորոշ դառնալ մասնագիտական, ադմինիստրատիվ, հոգևոր ինքնորոշման փաստը: Չնայած լավ հենակետին՝ շատ Աղեղնավորների մոտ կմնա իրենց «աքիլեսյան գարշապարը», որը կխանգարի ամբողջական կայունությանը: Դա կարող է լինել մշտական կասկածների ոլորտը, հին հոգեբանական բարդույթը:

Այծեղջյուր

Օրը սրում է վերլուծության, ռազմավարական ծրագրման նկատմամբ Այծեղջյուրների բնածին ձգտումը: Մտորումների առարկա կարող է դառնալ կարիերային հեռանկարը, ընթացիկ կամ ապագա կարգավիճակը: Հնարավոր է հետաքրքրություն փողի և իշխանության համար պայքարի գաղտնի միջոցների նկատմամբ: Ուշադրության է արժանի պաշտպանությունների համակարգը, թիկունքի անվտանգությունը: Ոչ պակաս կարևոր են առողջության հարցերը:

Ջրհոս

Ջրհոսներին սպասվում է օրինաչափ հաջողություն, իսկ դժվար իրավիճակում՝ պատեհաժամ օգնություն: Այսօր ձեր կողմից են օրենքը, հանգամանքները, մարդկային համակրանքները: Ցանկացած փոփոխություն, նույնիսկ սահմանափակումները և արգելքները, ձեր կյանքին ներդաշնակություն կավելացնեն: Կարելի է ամրապնդել դիրքերը, նվաճել վստահություն, առաջ տանել անձնական ծրագիրը, հաջողությամբ ներկայացնել խմբի հետաքրքրությունները: 

 

Ձկներ

Ձկները ստիպված կլինեն ճանաչել ուրիշի հեղինակությունը կամ ցանկացած գնով պաշտպանել սեփական դիրքերը: Չնայած պահի դժվարությանը՝ աստղերը ձեզ համար դրական կանխատեսում են անում: Ամեն ինչ  հնարավոր է, եթե հենվում եք օբյեկտիվ իրականության վրա, այլ ոչ անձնական ճաշակների և պատրանքների: Կարող են դերակատարություն ունենալ գեղագիտական կամ մասնագիտական նրբությունները: Կողմնակի խորհուրդները թույլ կտան շտկել մարտավարությունը:

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը
x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված