Օրվա աստղագուշակը․ դեկտեմբերի 11

Խոյ

Խոյերի մոտ օրը կավելացնի առույգությունն ու լավատեսությունը, թույլ կտա ավելի ակտիվորեն զբաղվել սիրելի գործով կամ միանալ թիմային զբաղմունքին: Իրավիճակը նպաստում է տեխնիկայի, էլեկտրոնիկայի, սպորտի հետ կապված զբաղմունքներին: Կարելի է փորձարկել նոր գաղափար՝ կապված բիզնեսի հետ: Հնարավորություն ունեք հնարամտություն, լավ ֆիզիկական պատրաստվածություն, կազմակերպչական ունակություններ դրսևորելու:

Ցուլ

Ցուլերը կարող են բախվել ինչպես գործողությունների դրդող խթանիչ գործոնների, այնպես էլ վեճեր և մրցակցություն հրահրող գրգռիչ պահերի հետ: Եթե գերադասում եք ակտիվ հանգիստը, ազարտ խաղը կամ սիրում եք հրամայել, այս օրը ձեզ գործունեության լավ դաշտ կտա, սակայն արժե հիշել հնարավոր գերհոգնածության և կողմնակի բացասական էֆեկտների հավանականության մասին: Խաղաղասեր Ցուլերը ստիպված կլինեն համակերպվել ուրիշի առաջնորդության հետ:

Երկվորյակ

Երկվորյակներին այսօր խորհուրդ է տրվում գործել, այլ ոչ մտորել: Չարժե բաց թողնել հնարավորությունը, եթե ցանկանում եք գործում կիրառել ձեր բացահայտումներն ու մշակումները, ցուցադրել լավ խաղացողի, հուսալի գործընկերոջ որակները: Գերազանց օր է ակտիվ ժամանցի, համարձակ փորձարկումների, նոր հորիզոններ բացելու համար, հիանալի պահ է մրցույթների, թիմային խաղերի, համատեղ գործունեության մասնակցելու համար:

Խեցգետին

Օրը բարենպաստում է համարձակ Խեցգետիններին: Եթե դեմ չեք ռիսկի դիմել, աստղերը ձեզ կընդառաջեն, և աջակցություն կգտնեք այնտեղ, որտեղ ընդհանրապես չէիք սպասում: Միևնույն ժամանակ, լավագույն պահը չէ թարմ զգացողությունների թեթևամիտ որոնումների համար: Շատ դեպքերում ռիսկերը և փորձարկումներն անհրաժեշտությունից դրդված կլինեն: Շատ բան կախված կլինի նախապատրաստման որակից: Կարող եք հույս ունենալ միջոցառման լավ ելքի: 

 

Առյուծ

Առյուծներին այսօր խորհուրդ է տրվում գործել գործընկերոջ կամ թիմի հետ: Չարժե վախենալ առողջ մրցակցությունից, չափից դուրս սուր արձագանքել ուրիշի ակտիվությանը. չնայած ուրիշների եռանդուն գործողություններին՝ դուք ունեք բոլոր հնարավորությունները փաստացի առաջնորդ մնալու: Ծնողներին, ուսուցիչներին, մարզիչներին աստղերը խորհուրդ են տալիս իմաստուն կերպով մի կողմ քաշվել և սահմանափակվել իրադարձությունների ընդհանուր վերահսկողությամբ:

Կույս

Կույսերն այսօր կարող են ունենալ միմյանց հետ փոխկապակցված բազմաթիվ հոգսեր: Բացառված չէ այլ տարբերակը. հետաքրքիր գործ, որն ամբողջությամբ կկլանի ձեզ և կզբաղեցնի ձեր ողջ ժամանակը: Կարելի է զբաղվել ստեղծագործական նախագծի տեխնիկական մասով: Հնարավոր է ակտիվ հետաքրքրություն բժշկության, սպորտի, վերանորոգման, կենդանիների վարժեցման, յուրօրինակ հնարքների յուրացման նկատմամբ:

Կշեռք

Կշեռքներին աստղերը տարածք են տալիս նախաձեռնության համար: Եթե ծրագրերը ծավալուն են, և ի վիճակի չեք կատարել ողջ նախատեսվածը, առաջադրանքի որակյալ և ամբողջական կատարմանը կօգնեն ուրիշները: Այսօր ձեզ սիրով օգնության կհասնեն ոչ միայն ընկերները, այլև պոտենցիալ հակառակորդները: Լավ օր է ընդհանուր հետաքրքրությունների,  երկարաժամկետ համատեղ նախագծի, յուրօրինակ հետաքրքրության հողի վրա միավորվելու համար:

Կարիճ

Կարիճներին, ովքեր ցանկանում են արդյունավետ օր անցկացնել, աստղերը խորհուրդ են տալիս առաջին տեղում դնել գործի շահերը: Դա կարող է լինել կոլեկտիվ նախաձեռնությունը: Համաձայնեցված ընկերական ջանքերը կխնայեն ձեր ուժերը և կտան գերազանց արդյունք, որի վրա միայնակ ստիպված կլինեիք երկար չարչարվել: Աջակցության արժանանալով՝ կարող եք սկսել կամ շարունակել վերանորոգումը, վերակառուցումը, շինարարությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խոստանում են նկատելի տեղաշարժեր ծրագրերում: Այսօր իրադարձությունները լավ տեմպով են ընթանում, իսկ դուք պահպանում եք իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը: Փոխօգնությունը, արդյունքի մեջ հետաքրքրվածությունը, ընկերական մթնոլորտը տեղ չեն թողնի ինտրիգների, թշնամանքի, թյուրըմբռնման համար: Կարող է նոր ազդակ ստանալ հին ծրագիրը: Կարելի է ապավինել ընկերների, հարազատների օգնությանը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին այսօր կարող է հետաքրքրել անսովոր զբաղմունքը: Հնարավոր են հաջող գնումներ տեխնիկայի, էլեկտրոնիկայի ոլորտում: Շատ Այծեղջյուրներ, ովքեր հավատարիմ են իրենց գործնական բնույթին, կղեկավարվեն ոչ թե մարզական ազարտով կամ ակադեմիական հետաքրքրությամբ, այլ լիովին իրական շահով: Իհարկե ջանքերի նպատակը կարող է դառնալ կենցաղը կամ աշխատանքային գործընթացն օպտիմալացնելու հնարավորությունը:

Ջրհոս

Այսօր Ջրհոսները չափից դուրս շատ էներգիա կունենան: Չնայած կազմակերպչական տաղանդին՝ շատերը կցանկանան ձուլվել կոլեկտիվին և անմիջական մասնակցություն ունենալ գործին: Եթե դուք ծույլ եք, օրը կօգնի հաղթահարել պասիվությունը: Շնորհիվ զգացմունքային և ֆիզիկական վերելքի՝ այսօր կարելի է օգտակար  շատ բան անել կամ կատարել մեկ, սակայն շատ կարևոր քայլ: Գերազանց օր է մեկնարկի կամ նոր մակարդակ անցնելու համար:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում այս օրն ընտրել ինքնաարտահայտմանն ուղղված անհատական նախաձեռնությունների համար: Նպատակին հասնելու համար այսօր անհրաժեշտ է համագործակցել ուրիշների հետ, ծառայել գաղափարին կամ կոլեկտիվ շահին: Ընդհանուր գործին մասնակցությունը կօգնի ամրապնդել տեխնիկական հմտությունները: Եթե բնույթով միայնակ եք և նախընտրում եք չկապել ձեզ որոշակի շրջանակների հետ, կարող եք իրադարձություններից դուրս մնալ:
 

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը

Ընտրանի

x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված