Օրվա աստղագուշակը․ դեկտեմբերի 10

Խոյ

Խոյերն այսօր ժամանակ կունենան ամբողջությամբ օգտվելու նախօրեին գտած առավելություններից: Ֆինանսական հարցերով ավելի լավ է զբաղվել վաղ առավոտյան, քանզի օրվա ընթացքում հաջող պահերն ավելի քիչ կդառնան` ձեզանից անկախ պատճառներով: Գործընկերների հետ ինչ-որ հարցի շուրջ պայմանավորվել արժե առավետյան: Օրվա առաջին կեսին արդյունավետ կլինեն ուշադրության ժեստերը, կենցաղի, բուժման, կենդանիների խնամքի հետ կապված հոգսերը:

Ցուլ

Ցուլերին կհաջողվի հոգատարություն դրսևորել իրենց համար հմայիչ մարդկանց նկատմամբ: Հաճելի րոպեներ կպարգևի սիրելի անձնավորության հետ շփումը: Ամուսնական հարաբերություններին դրական նոտաներ կհաղորդեն երեխաների հաջողությունները, մոտ ապագայի վերաբերյալ համատեղ հաճելի ծրագրերը: Առավել արդյունավետ կլինի օրվա սկիզբը, ավելի լավ է այդ ժամանակ անցկացնել հանդիպումները, կատարել վճարումները:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են պակաս շփվող դառնալ: Ավելորդ շփումներից ժամանակավոր հրաժարումը կարող է պայմանավորված լինել պահի անորոշությամբ: Շփումների կարող է չտրամադրել ձեր տրամադրությունը, առողջական վիճակը: Բացառված չէ, որ երկխոսության պատրաստ չլինի անհրաժեշտ մարդը, անհասանելի լինի ծառայությունը, փակ լինի հիմնարկը:  Արժե մեկ-երկու օրով հետաձգել ծրագրերի, հաշվարկների հաստատումը:

Խեցգետին

Խեցգետինները կարող են հանգիստ օրվա հույս ունենալ: Սպասվում է կայուն տրամադրություն, լավ ինքնազգացողություն: Անակնկալները քիչ հավանական են, ոչ մի տեղ չշտապել անհրաժեշտ չէ: Կարելի է ժամանակ հատկացնել անձնական կյանքին, զբաղվել ստեղծագործական հոբբիով, երեխաների կարիքներով, նախատոնական մանր հոգսերով: Չնայած հոգեբանական բարենպաստ մթնոլորտին` այսօր անցանկալի են գործնական նախաձեռնությունները:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում կիսատ թողնել տնային և աշխատանքային մանր գործերը: Այսօր ժամանակ ունեք դրանք ավարտին հասցնելու: Ներքին խոչընդոտ կարող է լինել ծուլությունը, կյանքի տհաճ կողմերին չհպվելու ցանկությունը: Այդ դեպքում անհրաժեշտ է հաղթահարել հոգեբանական պատնեշը: Նույնիսկ եթե ինչ-որ բանով ուժի զոռով զբաղվեք, ավարտին հասցված գործերը ներքին բավարարվածություն կպատճառեն, կբարձրացնեն տրամադրությունը:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում շտապել մտահղացումն իրականացնելու հարցում, սակայն արժե հաշվի առնել փոփոխված իրավիճակը, ճշգրտել կամ նորից հավաքել տեղեկատվությունը, համակարգել դիտարկումները: Գործերում դադարը կարելի է լրացնել հանգստով, զբոսանքով, ազատ զբաղմունքներով, ինչ-որ հին հոբբիով, սիրային ռոմանտիկայով: Ժամանակը կարելի է կարճացնել նաև կենցաղային հոգսերով, մերձավոր ազգականների հետ շփմամբ:

Կշեռք

Կշեռքներին սպասվում է կատարյալ անդորր, ինչը կարող է ակտիվ Կշեռքների սրտով չլինել: Կարելի է ստուգել ռեսուրսները, փորձել նոր հագուստը: Օրը հաջող է նաև միայնության մեջ էներգիա կուտակելու համար: Նույնիսկ եթե շփվող եք, շփումների շրջանակն արժե նեղացնել, որպեսզի չշեղվեք ներքին իրողություններից, ճիշտ մեկնաբանեք սեփական զգացողությունները: Լավ ինքնազգացողության համար նշանակություն կունենա սնման ռեժիմը:

Կարիճ

Կարիճները կարող են զբաղվել սեփական կարիքներով, օրը կառուցել իրենց տրամադրությանը, ինքնազգացողությաըն, տնային իրադրությանը համապատասխան: Այսօր իրավունք ունեք ծուլության, երազկոտության, սիրային երազանքների, ստեղծագործական երևակայության և հիշողությունների աշխարհում խորասուզման: Գործնական, ֆիզիկական, ինտելեկտուալ ակտիվությունը ցանկալի է հասցնել նվազագույնի: Օրվա առավել արդյունավետ հատվածը կլինի առավոտը:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար ճակատագրի պարգև կլինի ժամանակավոր միայնությունը: Շեղող գործոնների բացակայությունը թույլ կտա ավելի խորը զգալ իրադրության դրական եզրերը, գնահատել մակերեսային հայացքին անտեսանելի, բայց կարևոր դետալները: Եթե սիրահարված եք, հակված կլինեք խորասուզվել հաճելի հիշողությունների, երևակայությունների, կանխազգացումների աշխարհը: Կարող եք հույս ունենալ ղեկավարության բարության, ազգականների հոգատարության:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին սպասվում է նախօրեի իրադարձությունների ներդաշնակ շարունակություն կամ լիակատար հանգստի օր: Ազատ ռեժիմը թույլ կտա ժամանակավորապես մոռանալ ներկայիս խնդիրների մասին, հիշել անցյալը: Կարող եք ճակատագրի կողմից ուշացած պարգև ստանալ ձեր նախկին աշխատանքների համար, փոխհատուցում` զրկանքների համար: Չարժե զրկել ձեզ հավելյալ էմոցիաներից, հարմարավետությունից, շքեղությունից:

Ջրհոս

Այսօր դրական էմոցիաներ կապրեն այն Ջրհոսները, ովքեր չեն վախեցել տհաճություններից և ռիսկերից, փորձել են ստանալ ցանկալին, իրականացնել մտահղացումը, շտկել հին սխալը: Անկախ արդյունքից` նրանք որոշակի թռիչք կկատարեն իրենց կյանքում, ինչից հաճույք կստանան, պարգևատրում կամ բարոյական բավարարվածություն: Եթե գերադասեք հանգստությունն ու անգործությունը, բացառված չէ, որ զղջաք բաց թողնված հնարավորության համար:

Ձկներ

Ձկներին աստղերը խոստանում են ներդաշնակ և միանգամայն կայուն օր: Անհանգստության համար առիթ չի լինի, սակայն ցանկացած տիպի նպատակային միջոցառում չարժե հետաձգել մինչ երեկո: Ժամ առ ժամ կնվազի փորձերի արդյունավետությունը: Օրն օգնում է միմյանց հասկանալ զուգընկերոջ, ուսուցչի, օրենքի ներկայացուցչի, այլ մշակույթ կրողի, այլ հավատ դավանողի հետ: Հարաբերություններում կարևոր է միմյանց աջակցությունը, ներելու ունակությունը:
 

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը

Ընտրանի

x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված