Ողջ ճշմարտությունը բոլորի սրտերը գրաված հայ տաղանդավոր փոքրիկի մասին

Արդեն քանի օր է համացանցն ակտիվորեն քննարկում է մոսկվաբնակ 6-ամյա հայ փոքրիկի՝ Ալեքսանդր Բեյլերյանի ելույթը Ռուսական Առաջին ալիքի   «Лучше всех» հեռուստաշոուի ժամանակ, որտեղ բացահայտվում են երեխաների տաղանդներն ու արտասովոր կարողությունները:

Ալեքսանդրը զարմացրեց ու հիացրեց  շոուի հաղորդավար Մաքսիմ Գալկինին և հանդիսատեսին 6 տարեկան երեխայի համար իր անսովոր ունակություներով և անկաշկանդ պահվածքով: Այդ տարիքում նա տիրապետում է մի քանի լեզուների, ասմունքում և երգում այդ լեզուներով:

Շոուին ներկա էր նաև Ալեքսանդրի հայրը՝ Հայկ Բեյլերյանը, ում հետ  էլ կապ հաստատեց  BlogNews.am-ը:

Երաժշտության հանդեպ իր սերը փոքրիկ Ալեքսանդրը ժառանգել է ծնողներից: Հայրը՝ Հայկ Բեյլերյանը երաժիշտ է, դաշնակահար, սակայն, այժմ ելույթներ չի ունենում: Նա ավարտել է  Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, ապա կրթությունը շարունակել է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում: Մայրը՝ Եկատերինան, ևս դաշնակահարուհի է: Նա ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան:

Հայկ Բեյլերյանի կատարումներից մեկը

 

Ալեքսանդրն ընտանիքի միակ երեխան է: Դեռ վաղ մանկությունից Ալեքսանդրի մոտ նկատվում էր բացառիկ երաժշտական լսողություն:  Նա կարողանում է առանց գործիքի գուշակել նոտաները և անմիջապես երգել  ու երգը շարունակել լսած նոտայից: Դա հազվադեպ հանդիպող երևույթ է, անգամ բացարձակ մաքուր երաժշտական լսողություն ունեցող մարդկանց մոտ:

Ծնողները երեխայի մոտ նկատել են նաև լավ զարգացած հիշողություն. 3,5 տարեկանում նա արդեն  անգիր գիտեր  Պուշկինի «Ոսկե աքաղաղի մասին հեքիաթը»:

 

Շոուի ժամանակ Ալեքսանդրը ռուսերենով և բնագրի լեզվով  արտասանեց  Շեքսպիրի «Համլետը», երգեց ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, լատիներեն, գերմաներեն և իտալերեն:  Փոքրիկի ելույթով հիացած հայ հանդիսատեսը սկսեց  քննարկել, թե ինչու երեխան ոչ մի բառ չասաց հայերեն լեզվով և արդյոք նա գիտի իր մայրենի լեզուն:

 

Реклама 14

Այս հարցին ի պատասխան Ալեքսանդրի հայրը մեզ ասաց.

«Ճիշտ է՝ Ալեքսանդրը ծնվել է  Մոսկվայում, բայց ամեն տարի ամռանը նա Հայաստանում է լինում, այցելում է Երևանում բնակվող իր պապիկին և տատիկին, ովքեր նույնպես երաժիշտներ են: Նա տիրապետում է հայերեն լեզվին: Խոսում և կարդում է այդ լեզվով: Բայց քանի որ ապրում է  Մոսկվայում և պայմանավորված իր լեզվային միջավայրով, ավելի լավ տիրապետում է ռուսերեն լեզվին:  Անգլերեն կարողանում է կարդալ և խոսել առօրյա խոսակցական մակարդակով: Կարողանում է կարդալ նաև ֆրանսերեն, իսկ մյուս լեզուներով միայն երգում է»:

շարունակությունը՝ այստեղ

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը
Հետևեք մեզ FACEBOOK-ում