Ողբերգական ավտովթար Արարատում. 2 տարեկան երեխան տեղում մահացել է

 

Նախօրեին` հուլիսի 2-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 26-ամյա Մկրտիչ Ղահրամանյանն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, հաղորդում է shamshyan.com–ը։ 

 

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: 

Կայքի տեղեկություներով, վարորդ Մ. Ղահրամանյանը ծառայում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, իսկ մահացած երեխան նրա որդին էր, վիրավոր Ա. Մնացակյնանն էլ` կինը:

 


 

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը

Ընտրանի

x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված