Նոր մանրամասներ ՊՆ ավտոբուսի վթարից. բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կրկին անդրադարձել է այսօր տեղի ունեցած վթարին, ինչի հետևանքով 14 պայմանագրային զինծառայող է վնասվածքներ ստացել: «Իրավիճակ փոխվեց։ Բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության», -հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհի՝ Դարանիկ գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոբուսը կողաշրջվել է։

Լուսանկարները` shamshyan.com-ի: 

 








 

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը

Ընտրանի

x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված