Մոսո Կարապետյանը` շուտով հայր դառնալու լուրերի մասին

Դերասան Մոսո Կարապետյանը, ով արդեն երկու տարուց ավելի է նկարահանվում է «Ֆուլ հաուս» սիթքոմում, տեւական ժամանակ է, ինչ լքել է ցանկալի փեսացուների շարքը, քանի որ այս տարվա ապրիլի 30-ին նա ամուսնացավ ամերիկաբնակ յոգայի ուսուցչուհի Քրիստինայի հետ: Շատերի սպասելիքներին հակառակ'ամուսնությունից հետո զույգը բնակվում է Հայաստանում եւ արդեն լուրեր են պտտվում, որ Մոսոն շուտով հայր է դառնալու:

 

Նշված լուրի իսկությունը պարզելու համար Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ զբաղված լինելու պատճառով երկար խոսել չի կարող, բայց ընդգծեց.

 

«Ես հերքում եմ այդ լուրերը, դրանք իրականությանը չեն համապատասխանում»:

 

Նշենք, որ սիրված դերասանը հաճախ է իր եւ կնոջ սիրառատ լուսանկարները հրապարակում, վեջերս նրանք կիսվել էին Հնդկաստանում անցկացրած իրենց ռոմանտիկ հանգստի լուսանկարներով:

աղբյուրը՝ life.panorama.am

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը
x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված