Մի քանի հետաքրքիր փաստ կենդանակերպի նշանների մասին, որոնք կզարմացնեն ձեզ

1

Բոլորը գիտեն, որ իմանալով, թե կենդանակերպի որ նշանի ներկայացուցիչ է տվյալ անձը՝ կարելի է դատողություններ անել նրա մասին։ Esotericblog.ru-ն գրում է, որ երբեմն նույնիսկ զարմանալի է, թե որքան ճշգրիտ են այդ բնութագրիչները։ Կայքը ներկայացրել է փաստեր, որոնք այդքան էլ հայտնի չեն կենդանակերպի նշանների մասին։

• Խոյ։ Նույնիսկ եթե նրանք թաքցնում են դա, մշտապես սպասում են ուշադրություն մարդկանց կողմից, ում մասին հոգ են տանում։ Խոյերին առհասարակ դուր չի գալիս, երբ չեն ստանում այդ ուշադրությունը։

• Ցուլ։ Շատ փակ են։ Նույնիսկ, եթե ձեզ թվում է, թե նրանք շատ են խոսում և բաց են ձեզ համար, երբեք չեք իմանա ամեն ինչ նրանց մասին, քանի որ նրանք երբեք մինչև վերջ չեն անկեղծանա, միայն մասամբ։

• Երկվորյակներ։ Շատ ուշադիր են այն ամենի նկատմամբ, ինչ նրանց երջանիկ է դարձնում և թարմացնում։ Հատկապես սիրում են հաճելի բաներ անել հարազատ մարդկանց համար։

• Խեցգետին։ Արտաքինից լուռ են և հանգիստ, սակայն իրականում «գիժ» են։ Մի օր ինքներդ կհասկանաք դա։

• Առյուծ։ Միշտ պատրաստ են օգնել ցանկացած իրավիճակում, նույնիսկ պատրաստ են ինչ-որ մեկին սպանել հանուն ձեզ, եթե դա անհրաժեշտ լինի։

 

• Կույս։ Հումորի հրաշալի զգացողություն ունեն, միշտ պատրաստ են թարմացնել ձեզ, եթե վատ օր եք ունեցել։

• Կշեռք։ Ոչ բոլորի համար են հաճելի և բաց, մանրամասնորեն են ընտրում ընկերներին և միշտ նրանց ռեալ խորհուրդներ են տալիս՝ առանց խոստումների, որ ամեն ինչ լավ կլինի։

• Կարիճ։ Չափազանց զգայուն են տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության նկատմամբ։ Միշտ զգում են, որ ինչ-որ բան այն չէ, նույնիսկ ավելի շուտ, քան կորոշես ասել դրա մասին։

• Աղեղնավոր։ Չնայած այն հանգամանքին, որ մշտապես զվարճանում են ինչ-որ վայրում և շփվում են ամենատարբեր անձանց հետ, ընկերների շատ փոքր շրջանակ ունեն, որոնց հետ իրենց հարմարավետ են զգում։

• Այծեղջյուր։ Շատ բծախնդիր են, հատկապես հարազատ մարդկանց նկատմամբ, ում վստահում են։ Կարող են հետաքրքրված թվալ, հարգալից ձևանալ, սակայն իրականում մտքում դատապարտել իրենց։

 

• Ջրհոս։ Նրանք էմոցիաներ ունեն, անհանգստանում են ձեզ համար, պարզապես չգիտեն՝ ինչպես ասել դա։

• Ձկներ։ Չխնայելով իրենց՝ մշտապես ընկնում են պատմությունների մեջ, ընդ որում, ասում են, թե իրենց հետ ամեն ինչ կարգին է՝ չնայած դա այդպես չէ։ Կանեն հնարավոր ամեն ինչ՝ ձեզ օգնելու և երջանիկ դարձնելու համար։