Մարդկանց միայն 2%-ն է կարողանում լուծել Ալբերտ Էյնշտեյնի այս հանելուկը. իսկ դուք կարո՞ղ եք

 

Հանելուկը լուծելու համար դուք պետք է իմանաք, որ կա 5 տարբեր տուն, որոնցից յուրաքանչյուրը տարբեր գույնի է։ Ամեն տանը ապրում է տարբեր ազգությամբ 1 մարդ։ Յուրաքանչյուր մարդ ըմպում է մի տեսակի ըմպելիք, ծխում է մեկ տեսակի ծխախոտ և ունի մեկ տեսակի կենդանի։ Սակայն ոչ ոքի ընտրություն չի համընկնում մնացածից և ոչ մեկի հետ։

 

 

Բացի այս ամենից՝ բնակիչների մասին մենք գիտենք հետևյալը․

Բրիտանացին ապրում է կարմիր տան մեջ։
Շվեդը շուն ունի։
Դանիացին թեյ է խմում։
Կանաչ տունը սպիտակ տան ձախ կողմում է։
Կանաչ տան տերը սուրճ է խմում։
«Pall Mall» տեսակի ծխախոտ ծխողը թռչուն է պահում։
Դեղին տան տերը «Dunhill» է ծխում։
Մեջտեղի տան բնակիչը կաթ է խմում։

 


Նորվեգացին ապրում է առաջին տանը։
«Blend» տեսակի ծխախոտ ծխողը ապրում է կատու պահողի հարևանությամբ։
Ձի պահող մարդը ապրում է «Dunhill» ծխող մարդու հարևանությամբ։
«Bluemaster» տեսակի ծխախոտ ծխողը գարեջուր է խմում։
Գերմանացին «Prince» տեսակի ծխախոտ է ծխում։
Նորվեգացին բնակվում է կապույտ տան հարևանությամբ։
«Blend» տեսակի ծխախոտ ծխողը հարևան ունի, ով ջուր է խմում։

Օգտագործելով այս ինֆորմացին՝ պարզեք, թե ով է ձուկ պահում։

Պատասխանն այստեղ

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը

Ընտրանի

x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված