Լսե՞լ եք այս մասին. այն, թե մարմնի որ հատվածն եք լվանում առաջինը, շատ բան կարող է պատմել ձեր մասին

Fithacker.ru կայքը գրում է, որ ձեր մասին շատ բան կարող է պատմել այն հանգամանքը, թե լոգանք ընդունելիս մարմնի որ հատվածն եք առաջինը լվանում։

1. Մազեր։ Սովորաբար արտիստիկ, ստեղծարար մարդիկ առաջինը լվանում են մազերը։ Նրանց դուր է գալիս երազել, հաճախ նրանք հասնում են նրան, ինչին չեն կարողանում հասնել մյուսները։ Նպատակներին հասնելու համար նրանց չի բավականացնում համառությունն ու հաստատակամությունը։ Ամեն դեպքում, նրանք պատրաստ են անդադար աշխատել՝ հասնելու համար իրենց ուզածին։

Այսպիսի մարդկանց համար գումարը գլխավորը չէ։ Նրանց ընկերները սովարաբար ինտելեկտուալ անձինք են կամ նկարիչներ։ Հեշտությամբ փոխզիջման են գնում, փորձում գոհացնել զուգընկերոջը։ Տաղանդավոր են, և կարևոր է գտնել տաղանդն ու զարգանալ ճիշտ ուղղությամբ։ Ավելի ուժեղ և տղանդավոր կլինեք, եթե կարողանաք հասնել բնության ու հոգու միասնությանը։ Նրանց համար լավագույն զուգընկերները կարող են լինել այն մարդիկ, ովքեր լոգանքը սկսում են կրծքավանդակի հատվածից։

 

2. Կրծքավանդակ։ Պրագմատիկ են, պարզ են հարաբերություններում, արդար, բաց։ Զայրանում են, երբ իրենց շեղում են այն պահին, երբ փորձում են կենտրոնանալ։ Տանել չեն կարողանում այն մարդկանց, ովքեր իրերին այլ տեսանկյունից են նայում։ Հավատարիմ զուգընկեր են. ովքեր պատրաստ են շատ բաներ զոհաբերել։ Եթե փորձեն ավելի քիչ անհանգստանալ, կհասկանան, որ կյանքն ավելի լավն է դառնում։ Հրաշալի զուգընկեր կարող են դառնալ այն մարդիկ, ովքեր առաջինը լվանում են մազերը։

3. Անութափոսեր։ Ուշադիր են և հուսալի։ Հաճախ են գտնվում ուշադրության կենտրոնում և միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել։ Երբեմն չեն կարողանում ճիշտ գնահատել մարդկային հատկությունները, նրանց համար դժվար է հասկանալ՝ արդյոք անձն ազնի՞վ է, թե՞ ոչ։ Տաղանդավոր են, մի փոքր միամիտ, հեշտությամբ են վստահում մարդկանց։ Լավ կլինի, եթե փորձեն ժամանակ գտնել իրենց համար։ Լավագույն զուգընկեր կարող են դառնալ այն մարդիկ, ովքեր առաջին հերթին լվանում են ուսերը։

4. Դեմք։ Նրանց համար շատ կարևոր է գումարը։ Պատրաստ են «քրտնել»՝ իրենց ուզածին հասնելու համար։ Սիրում են լինել շրջապատում, որն ինչ-որ կերպ կարող է եկամուտ բերել։ Շատերին դժվար է հասկանալ նրանց, բայց նրանք երբեք խնդիրներ չեն ունենում այս կապակցությամբ։ Ապրում են իրենց աշխարհում, ինչի հետևանքով շատերը նրանց եսակենտրոն են համարում։ Հրաշալի երևակայություն ունեն և բազմաթիվ ցանկություններ։ Մի փոքր կախված են զուգընկերոջից, բայց աշխատում են նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը, կառուցել հարաբերություններ, որոնք ձեռնտու են իրենց։ Խորհուրդ է տրվում փորձել ավելի նուրբ լինել և հասկանալ շրջապատող մարդկանց։

5. Ուսեր։ Ամբողջությամբ նվիրվում են աշխատանքին և պատասխանատվություն են կրում իրենց քայլերի համար։ Երբեմն կարող են հպարտ թվալ, քանի որ երկար ժամանակ են անցկացնում միայնակ։ Սա նրանց «լիցքավորման» ձևերից մեկն է։ Նրանց անհրաժեշտ է մեկուսացում՝ կենտրոնանալու համար։ Ընկերները հավետ են, քանի որ այսպիսի մարդիկ կարողանում են գնահատել ընկերությունը։

Նրանց չի հետաքրքրում իշխանությունը, գումարը, զուգընկերոջ հանդեպ հավատարիմ են և վստահելի։ Խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ ծախսել հանգստի վրա։ Իդեալական զուգընկեր կարող են լինել այն անձինք, ովքեր լոգանք ընդունելիս սկսում են լվանալ անութափոսերը։

6. Մարմնի այլ հատվածներ։ Բազմաթիվ դրական հատկություններ ունեն, բայց այս դեպքում ամեն ինչ իդեալական չէ։ Մյուսների համար բավական դժվար է կապ հաստատել այսպիսի մարդկանց հետ։ Բնավորությամբ հրաշալի մարդիկ են, բայց նաև թերություններ ունեն։ Խորհուրդ է տրվում ավելի նախաձեռնող լինել, բացահայտել սեփական պոտենցիալը։ Մյուսների հետ հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ չէ թաքցնել թերությունները։ Ինտուիտիվ պատկերացում ունեն զուգընկերոջ մասին։ Իրականում լուրջ վախ ունեն սխալներ գործելուց, ինչի հետևանքով չեն կարողանում թուլանալ։ Աշխատեք ներքին զարգացման վրա։ Իդեալական զուգընկեր կարող են լինել այն մարդիկ, ովքեր առաջին հերթին լվանում են դեմքը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը
Հետևեք մեզ FACEBOOK-ում