Կոպիտ սխալներ, որոնց հետևանքով ձեր հեռախոսը շարքից դուրս է գալիս շատ շուտ

1

Շատերն են մեծ գումարներ ծախսում նոր հեռախոս գնելու համար, սակայն ճիշտ չեն օգտագործում այն։ Marketium.ru կայքը ներկայացրել է 11 սխալ, որոնք թույլ ենք տալիս բջջային հեռախոսն օգտագործելիս։

1. Երբեք չեք անջատում հեռախոսը։ Ոչ բոլորը գիտեն, որ անհրաժեշտ է շաբաթվա ընթացքում գոնե մեկ անգամ անջատել հեռախոսը։ Փորձագետները նշում են, որ սա մի քանի անգամ երկարացնում է մարտկոցի կյանքը։ Բացի այդ՝ խորհուրդ չի տրվում բջջային հեռախոսն օգտագործել՝ որպես զարթուցիչ։

twitter-preview-iphone 

 

2. Մշտապես միացված են WiFi-ն ու Bluetooth-ը։ Այս ֆունկցիաներն անջատեք, երբ չեն օգտագործվում։ Սա կկանխարգելի մարտկոցի շուտ լիցքաթափումը և կմեծացնի մարտկոցի աշխատունակությունը։

connect-5

3. Հեռախոսն օգտագործում եք էքստրեմալ եղանակային պայմաններում։ Ոչ մի բջջային հեռախոս նախատեսված չէ էքստրեմալ տաք կամ սառը եղանակային պայմաններում օգտագործելու համար։ Այդպիսի պայմաններում գտնվելը կրճատում է մարտկոցի գործունեության ժամկետը։ Եթե օդի ջերմաստիճանը բարձր է 30 աստիճանից կամ ցածր մինուս 20-ից, աշխատեք հեռախոսը գրպանից կամ պայուսակից հանել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

through-the-iphone-snow

4. Հեռախոսն ամբողջ գիշեր միացված է լիցքավորմանը։ Որոշ փորձագետներ այն համոզմանն են, որ հեռախոսը 100 տոկոսով լիցքավորելը վնասակար է մարտկոցի համար։ Աշխատեք հեռախոսն անջատեք լիցքավորումից, երբ այն լիցքավորվել է 95-96 տոկոսով։

iphonecharge

 

 

5. Թողնում եք, որ մարտկոցն ամբողջությամբ լիցքաթափվի, ապա այն լիցքավորում եք մինչև 100 տոկոս։ Մարտկոցների տեսակը, որոնցով աշխատում են բջջային հեռախոսների մեծ մասը, լավագույնս աշխատում են, երբ լիցքավորման մակարդակը 50-80 տոկոս է։

sposoby-bystroy-zaryadki-iphone

6. Օգտագործում եք ոչ օրիգինալ լիցքավորիչներ։ Այսպես են վարվում շատերը, հատկապես նրանք, ովքեր iPhone են օգտագործում։ Այս հեռախոսների լարերը բավական շուտ են շարքից դուրս գալիս, իսկ նորը բավական թանկարժեք է։ Սակայն աշխատեք չօգտագործել ոչ օրիգինալ լիցքավորիչներ, քանի որ այդ դեպքում մարտկոցը վնասվում է, այն աստիճանաբար սկսում է մահանալ։

how-to-identify-original-apple-usb-power-adapter-a1300-mb707-5-f

7. Մաքրեք հեռախոսը։ Հետազատությունների համաձայն՝ հեռախոսի վրա ավելի շատ բակտերիաներ են հավաքվում, քան զուգարանակոնքի վրա։ Մի մոռացեք հեռախոսի լիցքավորման հատվածը. այնտեղ կարող է աղբ հավաքվել։

heraxos

8. Հեռախոսը պահում եք ձեռքին, երբ քայլում եք փողոցում։ Վիճակագրության համաձայն՝ փողոցային գողությունների 40 տոկոսը կազմում է iPhone-ի գողությունը։ Այս մասին հաղորդել է Ամերիկայի կապի հանձնաժողովը։ Այդ պատճառով փողոցում հեռախոսը ձեռքին բռնած քայլելն անվտանգ չէ։

iphone-ruchnye-fotografiya-772

9. Գաղտնաբառ չեք օգտագործում։ Էկրանն արգելափակումից հանելու համար մշտապես գաղտնաբառ օգտագործեք։ Հակառակ դեպքում, եթե հեռախոսը հայտնվի ուրիշի ձեռքերում, ձեր անձնական տեղեկատվությունը կարող է օգտագործվել, կարող են օգտվել ինտերներ-բանկինգի ծառայություններից։

iphone-apple-fbi-passcode-100645887-orig

10. Բոլոր հավելվածներից թույլ եք տալիս հասանելիություն ունենալ գեոլոկացիայի ֆուկցիային։ Այս ֆունկցիայի աշխատանքի արդյունքում մարտկոցը շատ արագ լիցքաթափվում է, զգալիորեին կրճատվում է դրա կյանքի ժամկետը։

iphone

11. Հավելվածներին թույլ եք տալիս ձեզ բազմաթիվ ծանուցումներ ուղարկել։Եթե այս ֆունկցիան միացված է, հեռախոսը մշտապես աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, ինչի հետևանքով մարտկոցը շատ արագ լիցքաթափվում է։

notification_center_notifcations_view_iphone_6_hero