Ինչպե՞ս կենդանի մնալ ընկնող վերելակում. մենք գտել ենք պատասխանը

Ցավոք սրտի, ոչ ոք ապահովագրված չէ պատահականության սկզբունքով կյանքի համար վտանգավոր իրավիճակում հայտնվելուց։ Այդպիսի իրավիճակներից մեկն էլ ընկնող վերելակն է։ Սա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։ Բացի այդ՝ համոզված եմ, որ բոլորս էլ կյանքի ընթացքում մտածել ենք այս մասին և փորձել որևէ հնարավոր լուծում գտնել այս իրավիճակից անվնաս դուրս գալու համար։

BlogNews–ը գտել է մի շարք գիտական հոդվածներ, որոնք բացատրում են, թե ինչ չի կարելի անել այս իրավիճակում և թե ինչ անել կենդանի մնալու հավանականությունը առավելագույնի հասցնելու համար։

Ոչ մի դեպքում չի կարելի ցատկել գետնին բախվելու պահին

Սա առաջին բանն է, որ մարդիկ մտածում են անել այս իրավիճակում հայտնվելու դեպքում։ Շատերը հավատում են, որ այս կերպ կխուսափեն բախման հարվածից և անվնաս դուրս կգան իրավիճակից։ Սակայն իրականում սա հնարավոր վատագույն տարբերակնեից մեկն է։ Առաջին հերթին՝ շատ դժվար կլինի ցատկել ազատ անկման մեջ գտնվող վերելակում։ Բացի այդ՝ ցատկելու դեպքում բախման ուժը կնվազի ճիշտ այնքանով, ինչքանով որ դուք հրվեք ցատկ կատարելու ժամանակ. դա շատ չնչին ցուցանիշ է։ Ցատկի դեպքում չենք էլ կարող կանխատեսել, թե մարմնի որ հատվածով կբախվենք հատակին և ինչ վնասվածքներ կստանանք։

Ուղիղ մի՛ կանգնեք

Ուղիղ կանգնելը նույնպես լավագույն տարբերակը չէ, քանի որ բախման պահին Ձեր ոտքերի վրա կընկնի սեփական քաշը տասնյակ անգամներ գերազանցող զանգված։ Դրա արդյունքում ոտքերի ոսկորները ուղղակի կփշրվեն։

 

Լավագույն դիրքը վերելակի հատակին մեջքի վրա պառկելն է

Հենց որ զգաք, որ վերելակն ընկնում է, ամնիջապես մեջքի վրա պառկեք դրա հատակին։ Այդ դեպքում հարվածի ուժը հավասարաչափ կբաշխվի մարմնի ողջ մակերեսով և նվազագույնի կհասնի լուրջ վնասվածք ստանալու հավանականությունը։

Եթե վերելակում շատ մարդ կա, ապա նստեք կամ ծալեք ոտքերը ծնկների հատվածից

Այս դեպքում պետք է նստել հատակին, քանի որ այդպես ավելի քիչ ճնշում կգործադիվի մարմնի վրա։ Եթե տեղ ընդհանրապես չկա, ապա ծալեք ոտքերը ծնկների հատվածից. դա նույնպես կնվազեցնի բախման ազդեցությունը։

 

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը
Հետևեք մեզ FACEBOOK-ում