Ինչի է ձգտում հոգին. ընտրեք հնագույն սիմվոլներից մեկն ու իմացեք պատասխանը

Ինչի է ձգտում հոգին. ընտրեք հնագույն սիմվոլներից մեկն ու իմացեք պատասխանը

Առաջարկում ենք   թեստ, որը կօգնի նկարագրել կյանքի ներկայիս իրավիճակն ու հասկանալ՝ ինչ է սպասվում ապագայում։ Ընտրեք հնագույն սիմվոլներից մեկը։

 

 

1. Ժամանակն է վեր հանել բոլոր ներքին խոչընդոտները։ Եթե ցանկանում եք որևէ բանի հասնել, դադարեք մտածել այն մասին, թե ինչ չունեք։ Ստեղծեք ցանկալի, կյանքով և էներգիայով լի կերպար։ Մտածեք դետալների մասին՝ փորձելով որքան հնարավոր է՝ վառ տեսնել պատկերը։ Երբ կերպարը վերջնականապես ձևավորվի, կգտնեք այն իրականություն դարձնելու ճանապարհը։

Եթե ձեզ համար դժվար է պատկերացնել ցանկալին, փորձեք նկարել այն, ինչ ցանկանում եք ստանալ։ Օգտագործեք վիզուալիզացիայի՝ ձեզ հասանելի ցանկացած միջոց, և ցանկությունն անպայման իրականություն դարձրեք։ Միայն թե հիշեք, որ հարկավոր չէ շատ ուժեղ կապվել երազանքին, հակառակ դեպքում դրանք իրականացնելն ավելի բարդ կլինի։

 

 

2. Ձեզ վրա մեծ ազդեցություն է ունենում արտաքին էներգիան։ Ներկայումս ձեր կյանքում ավելի կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, քան ձեզ թվում է, բայց կարող եք հանգիստ լինել։ Մոտակա ժամանակահատվածում ամեն ինչ դրական հանգուցալուծում կստանա, և դուք գոհ կմնաք։ Կես ճանապարհին եք կանգնած։ Ընտրություն կատարեք՝ հիմնվելով նրա վրա, թե ինչ է հուշում ներքին ձայնը։

Հրաշալի ժամանակ է դեպի լավը փոփոխությունների համար։ Առաջ շարժվեք։ Կհասնեք հաջողության, եթե ճիշտ ուղղությամբ քայլեր ձեռնարկեք։

3. Այս պահին որոշակի ուժերի ազդեցության տակ եք, որը կարող եք օգտագործել՝ ի շահ ձեզ և մտերիմների։ Մի մոռացեք, որ ամենամեծ հրաշքը ձեր և մտերիմների կյանքն է։ Սովորեք վայելել մոլորակի բարիքները, երախտապարտ եղեք այն ամենի համար, ինչ ձեզ տրվել է։ Ազատվեք վախերից։ Այդ դեպքում ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն։

 

4. Ինքներդ ձեզ հարցրեք՝ արդյո՞ք այնպես եք ապրում, ինչպես ցանկանում եք։Եթե պատասխանը բացասական է, փորձեք ստեղծագործական փոփոխություններ կատարել։ Դրականի մասին մտածեք։ Լսեք ինտուիցիային։ Ձեր օրինակով ոգեշնչեք նրանց, ովքեր ձեր կողքին են, բայց հիշեք այն մասին, որ չի կարելի մարդկանց զրկել ընտրության հնարավորությունից։

 

5. Եթե որևէ բան եք խնդրում և ստանում այն, ինչ ցանկանում եք, մի մոռացեք երախտապարտ լինելու անհրաժեշտության մասին։ Պարտադիր չէ դա արտահայտել բառերի օգնությամբ, բայց միշտ պետք է ստանաք աշխատանքի հատուցումը։ Հակառակ դեպքում կորցնում եք հետաքրքրությունն ու ընկնում ապատիայի մեջ։ Սովորեք պահպանել խելամիտ հավասարակշռություն՝ ինչպես ինքներդ ձեր, այնպես էլ՝ շրջապատող մարդկանց առնչությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը

Ընտրանի

x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված