Ինչ տեղի կունենա, եթե մաշկը լվանաք խնձորի քացախով․ արդյունքները խոստանում են զարմացնել

1

Մաշկի մաքրման համար օգտագործվում է բազմաթիվ միջոցներ։ Կան ապացույցներ, որ հնագույն ժամանակներից մաշկի մաքրման համար օգտագործվել է ավոկադոն, արմավենու յուղը, ձիթապտղի յուղը, աղը և մի շարք այլ բնական միջոցներ։

 

Նորագույն ժամանակներում՝ սկսած 1900-ականերից, կանայք մաշկի մաքրման համար օգտագործել են չմշակված կաթը, կիտրոնի հյութը, որոնք մաշկը մաքրել և միաժամանակ սպիտակեցրել են։

 

Մաշկի մաքրման համար նախատեսված վաճառվող միջոցները հիմնականում պարունակոում են քիմիական նյութեր, ինչպիսիք են ալկոհոլը, արհեստական գույներն ու բույրերը, պարաբենները, հիդրոգենացված յուղերն ու մի շարք այլ հավելումներ, որոնք ավելի շատ մաշկին կարող են վնաս, քան օգուտ տալ։

 

Մաշկի առողջությունը վերականգնելու և նրան գեղեցիկ տեսք հաղորդելու համար բավարար է միայն օգտագործել արդեն իսկ Ձեր խոհանոցում առկա բաղադրիչները՝ մասնավորապես խնձորի քացախը։ Այն բնական տոներ է, որը մաշկից հեռացնում է ավելորդ ճարպը և վերացնում է մաշկի անհարթությունները։ Խնձորի քացախը լավագույն բնական հականեխիչ միջոց է, որը արդյունավետորեն բուժում է մաշկի վարակները և մաշկային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ակնեն ու էկզեման։

 

Խնձորի մաքուր քացախի օգտագործումը ոչ միայն կվերականգնի մաշկի pH հավասարակշռությունը, կշերտազատի մաշկը, այլ նաև կգունաբացի  արևի և տարիքային բծերը, կնվազեցնի ակնեն ու նրա հետքերը։

 

Օգտագործման եղանակը

Զգայուն մաշկի դեպքում անհրաժեշտ է խառնել 1-ը 4-ի հարաբերակցությամբ խնձորի քացախ և ջուր (1 ճաշի գդալ քացախ և 4 ճաշի գդալ ջուր)։

 

Նորմալ մաշկի դեպքում քացախի և ջրի հարաբերակցությունը պետք է լինի 1-ը 2-ի (1 ճաշի գդալ քացախ և 2 ճաշի գդալ ջուր):

Յուղոտ մաշկի համար՝ 1-ը 1-ի հարաբերակցությամբ  (1 ճաշի գդալ քացախ և 1 ճաշի գդալ ջուր):

Սակայն, անկախ մաշկի տեսակից, առաջին անգամ օգտագործելու դեպքում անպայման մաշկի մի փոքր հատվածում փորձարկեք, համոզվեք, որ այն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում, այնուհետ նոր մաքրեք ամբողջ մաշկը։

 

Կարելի է վերոնշյալ չափաբաժինները պահելով՝ պատրաստել մեծ քանակոությամբ այս քացախաջրից, այն լցնել շշի մեջ և պահել սառնարանում։ Այս լուծույթով պետք է մաշկը օրվա մեջ 2 անգամ բամբակով մաքրել։ Եթե տանն եք, ապա կարող եք մաքրել մաշկը քացախաջրով և չլվացվել։