Ինչ նորություն ունեն Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը

1

Պարային շարժումներ, ռիթմիկ երաժշտության, Լիկա-Արսեն սիրային խառնաշփոթ և այս ամենը Միհրան Ծառուկյանի նոր՝ «Գնա-գնա» տեսահոլովակում: BlogNews.am-ը ներկա էր Միհրանի տեսահոլովակի նկարահանումներին և ֆիքսել է հետաքրքիր դրվագները:

«Գնա-գնա» երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը, ռեժիսորն է Կարեն Ամյանը, իսկ  տեսահոլովակում պարում են «Swag dance» խմբի տղաները (պարուսույց Հովհաննես Սարգսյան):  

  

 

 

«Նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ երկու ամիս: Երբ ԱՄՆ-ում էինք, այդ ընթացքում ռեժիսոր Կարեն Ամյանի հետ քննարկում էինք սյուժեն, իսկ երբ վերադարձանք, արդեն ամեն ինչ պատրաստ էր: Տեսահոլովակում բարդ իրավիճակներում չեմ հայտնվել, քանի որ աշխատում եմ լավ ռեժիսորի հետ»,- պատմում է Միհրանը և բացում փոքրիկ գաղտնիք. տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Արփինե Գաբրիելյանն է:

«Շատ չեմ ցանկանում տեսահոլովակի սյուժեի մասին խոսել, միայն կասեմ՝ ամանորյա «Ֆուլ Հաուս»-ի սյուժետային գծի մի մասին է լինելու՝ Արսեն և Լիկա սիրային պատմության մասի պատմող: Տեսահոլովակը պրեմիերայից հետո հասանելի կլինի Յութուբի իմ պաշտոնական էջում»:  

Նշենք, որ «Ֆուլ Հաուս» սիթքոմի ամանորյա ծրագիրը եթերում կլինի դեկտեմբերի 31-ին, որի ընթացքում կարող եք դիտել նաև Միհրանի տեսահոլովակը:   

BlogNews.am-ի հետ զրույցում Միհրանը նաև ամփոփեց 2016 թվականը. «Կարող եմ ասել, որ շատ լեցուն է եղել ինձ համար թե՛ «Ֆուլ Հասուս»-ի նկարահանումներով և թե՛ ստեղծագործական կյանքում: Շատ-շատ համերգներ եմ ունեցել, շրջագայություններ, իսկ  տարվա վերջին աշխատանքը կլինի «Գնա-գնա» տեսահոլովակը: Ուզում եմ նաև օգտվել առիթից և շնորհավորել հայ ազգի Ամանորը և Սուրբ ծնունդը, բոլորին երջանկություն եմ մաղթում: Թող մեր երկրում խաղաղություն լինի, քանի որ այս տարին խաղաղ չէր: Ապրենք խաղաղության մեջ՝ ուրախ և երջանիկ»:  

 

 

 

 

շարունակությունը՝ այստեղ