Ինչ են վկայում ձեռքերը բնավորության մասին

1

Ինքն իրեն ճանաչելու մարդու ձգտումը սահմաններ չունի։ Ձեռքերի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան կազմակերպության ղեկավար Կեյ Պակարդը պնդում է, որ ձեռքերը շատ բան կարող են վկայել մարդու բնավորության մասին, և խոսքը խիրոմանտիայի մասին չէ։ Սեփական հետազոտությունների արդյունքում մասնագետները հանգել են եզակացության, որ ձեռքի յուրաքանչյուր մատ իր նշանակությունն ունի։ 

 

 

 

1. Որոշում ենք, թե որ ձեռքն է ուժեղ։ Ամեն ինչ շատ պարզ է. դուք կա՛մ աջլիկ եք, կա՛մ ձախլիկ։ Ուժեղ ձեռքի մատներն ու ափերն արտահայտում են ձեր գործնական և անձնական հատկանիշները։ Մյուս ձեռքի մատներն ու ափերը վկայում են տանը ձեր պահվածքի և մտերիմների հետ փոխհարաբերությունների մասին։

2. Առանձնացնում ենք ուժեղ և թույլ մատները։ Յուրաքանչյուր մարդ ուժեղ և թույլ մատներ ունի։ Որքան ուժեղ են որոշակի մատները, այնքան վառ են արտահայտված բնավորության այս կամ այն գծերը։ Եթե մատը ծուռ է, ձգվում է դեպի մյուս մատը, չի կարողանում որոշ ֆունկցիաներ իրականացնել, ուրեմն այն թույլ է։ Եթե մատը երկար է և ուղիղ, նշանակում է՝ ուժեղ է։

20601415-1-0-1482243392-1482243403-0-1482312086-0-1482319920-1482319927-650-9ef4c38e4c-1-1482755419

  • Ուժեղ ձեռքի ուժեղ բութ մատը վկայում է մասնագիտության մեջ հաջողության ձգտման մասին։
  • Ուժեղ ցուցամատը վկայում է իշխանության, ազդեցության, ուժի նկատմամբ ունեցած հետաքրքրվածության մասին։
  • Միջնամատը վկայում է պատասխանատվության, արդյունավետության, ինքնավստահության, խելացիության, աճի մասին։
  • Մատանու մատը վկայում է ստեղծագործականության, ինքնարտահայտման մասին։
  • Ճկույթը վկայում է հաղորդակցական հմտությունների մասին։

Օրինակ՝ Ուժեղ բութ մատի և միջնամատի համադրությունը թույլ է տալիս ենթադրել, որ արդյունավետ եք, պատասխանու, պրոֆեսիոնալ, ով չի ձգտում միայն սեփական ամբիցիաների բավարարման։

3. Ուշադրություն ենք դարձնում մատների ծայրերի ձևին

3

  • Կլոր ձևը վկայում է շրջապատի հետ ներդաշնակության և չխրախուսվելու վախի մասին։
  • Քառակուսի և հարթ ձևը վկայում է ճշգրտության ձգտման և անորոշության նկատմամբ բացասական վերաբերմունքի մասին։
  • Լայն ձևը վկայում է այն մասին, որ սիրում եք օրիգինալություն և տանել չեք կարողանում նույնատիպ առօրյան։
  • Սուր ձևը վկայում է այն մասին, որ սիրում եք պրակտիկ գործերը թողնել անսովոր և միստիկ զբաղմունքների համար։

4. Ուշադրություն ենք դարձնում մատների միջև հեռավորության վրա։ Ձեռքերը դրեք հարթ մակերեսի վրա։

4

  • Եթե մատները լայն են դասավորված. ամենայն հավանականությամբ, անկախ եք և սիրում եք էքսպերիմենտներ։

4-1

  • Եթե մատները մոտ են իրար, սրամիտ եք, զգուշավոր, հնարավոր է՝ ինքնամփոփ։

4-2

  • Եթե միջնամատն ու մատնեմատը հեռու են իրարից, դժվարությամբ եք ենթարկվում ուրիշի ազդեցությանը։ Եթե այս երկու մատներն իրար շատ մոտ են, հակված եք արդարացնել սոցիալական սպասումներն և հետևում եք հասարակական կանոններին։

4-3

  • Ուշադրություն դարձրեք մատնեմատի և ճկույթի միջև հեռավորությանը։ Եթե հեռավորությունը մեծ է, նշանակում է՝ խուսափում եք լուրջ խոսակցություններից և բարդ որոշումներից, ինչն ազդում է փոխհարաբերությունների վրա տանը և աշխատավայրում։ Եթե հեռավորությունը միջին է, ամենայն հավանականությամբ, անկախ մտածող եք, ում օտար չէ արկածախնդրության ոգին։