Հրեղեն աքաղաղի տարի․ ինչպես ընկերանալ Աքլորի հետ

Արևելյան օրացույցի համաձայն 2017 թվականին Հրեղեն կապիկին փոխարինելու է գալիս Հրեղեն Աքաղաղը, որի տարին խոստանում է շատ ավելի վառ և հիշվող լինել։ Տարին խոստանում է յուրահատուկ լինել բոլորի համար, սակայն ամենից շատ հաջողություններ սպասվում են հենց Աքաղաղի տարին ծնվածներին, քանի որ ամբողջ 12 ամիս նրանք են գտնվելու այս հպարտ թռչունի հովանավորության ներքո։

Աքաղաղն արևելյան հորոսկոպի ամենից վառ, նրբաճաշակ և շփվող նշանն է համարվում։ Նա շատ է սիրում իր անձին ուղղված ուշադրությունն ու գովեստները։ Հակառակ սեռը դժվարությամբ է դիմակայում նրա գրավչությանը և ամբողջությամբ ընկնում է վերջինիս իշխանության տակ։ Նույնը դժվար է ասել հենց իր՝ Աքաղաղի մասին, որը հազվադեպ է ինչ-որ մեկի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերում, չի սիրում արտահայտել զգացմունքները, քանի որ ամենից սիրելի անձնավորությունն իր համար հենց ինքն է։

Չնայած դրան՝ Աքաղաղն ամեն դեպքում հաջողակ է ինչպես սիրո մեջ, այնպես էլ բիզնեսում։ Սուր մտքի, կռահողականության, գրավչության շնորհիվ նա հեշտությամբ է ծանոթանում ու կապեր հաստատում տարբեր շրջանակների մարդանց հետ։ Աքաղաղները պատրաստ են մինչև վերջ պաշտպանել սեփական կարծիքը, առանձնանում են գործնականությամբ և խնայողությամբ։ Արևելյան հորոսկոպի այս ներկայացուցիչը աչքի է ընկնում դիտողունակությամբ, նրան հնարավոր չէ խաբել, նրա աչքից և ոչ մի մանրուք չի վրիպում։ Իրեն վստահ զգալու համար Աքաղաղը մշտապես պետք է ուշադրության կենտրոնում լինի և լողա հաճոյախոսությունների մեջ։

Աքաղաղը սիրում է ղեկավարել, բռնկվող է, ասում է մարդու երեսին այն, ինչ մտածում է։ Երբեմն նման հատկանիշները խանգարում են կյանքում, սակայն պայքարել իր այդ հատկանիշների դեմ նա չի կարողանում։ Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, ապա Աքաղաղի նշանի տակ ծնված մարդիկ հազվադեպ են ամուր ընտանիք ստեղծում, հաճախ միայնակ են, դժվարությամբ են թողնում սերը բույն դնի սրտում։ Նրանք անկարող են իրենց կյանքը նվիրել ուրիշ մարդու, այլ միայն ընդունում են երկրորդ կեսի սերը։ Իրերի նման դասավորությունը հաճախ բաժանման է բերում։ Ամեն դեպքում Աքաղաղի հետ համատեղելի նշաններ կան՝ Ցուլը և Օձը։

2017 թվականի հորոսկոպ

Կրքոտ և զգացմունքային Աքաղաղների համար 2017-ը ձանձրալի չի լինի, հարուստ կլինի արկածներով. կարևորը չկորցնել հմայքը, համառությունն ու զգայունությունը։ Այս հատկանիշները պահպանելով՝ նա անպայման կհասնի ցանկալիին։ 2017-ին հնարավոր է պաշտոնի բարձրացում, սակայն պետք չէ դա ընդունել որպես ճակատագրի նվեր. չէ՞ որ նախորդ տարին դրան հասնելու համար մեծ ջանքեր են գործադրվել։ Անհրաժեշտ է խուսափել ավելորդ հուզականություն դրսևորելուց, քանի որ մեծ է կրքերի ազդեցության տակ չմտածված արարքներ գործելու հավանականությունը։ Անհրաժեշտ է ինքնատիրապետում ցուցաբերել, կոնֆլիկտներ չհրահրել, և այդ դեպքում տհաճությունները կանցնեն կողքով։ Եկող տարին այս նշանին նաև անսպասելի հաջողություններ կբերի ֆինանսական գործարքներում. միայն անհրաժեշտ է հիշել՝ պետք չէ գաղտնի գործել և նպատակներին անարդար ուղով հասնել։ Ինտրիգներն ու բամբասանքները ողջ տարին կհետևեն նրանց. անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել կոնֆլիկտային իրավիճակներում չհայտնվելու համար։ Անձնական դաշտում Աքաղաղների համար բազմազանություն է կանխատեսվում՝ ամենակուլ սեր, կիրք, խանդ, քնքշություն և խոշոր սկանդալներ։ Նրանք կզգան լուրջ հարաբերությունների ողջ պատասխանատվությունը, իսկ ով չդիմակայի` կմնա առանց կեսի։ Ամեն ինչ կախված է Ալքորի պահվածքից. եթե նա ցանկանա կառուցողական երկխոսության գնալ, երջանկությունը կպահպանվի։ Ընդհանուր առմամբ 2017-ը հաջող շրջան է այս նշանին հատուկ նախաձեռնողականություն ցուցաբերելու համար։ Անհրաժեշտ է կարևոր նպատակներ դնել և հասնել դրանց իրագործմանը։

Ինչպես ընկերանալ Հրեղեն Աքլորի հետ

Նախ և առաջ Աքաղաղին դուր գալու համար անհրաժեշտ է մտածել տոնական զգեստի մասին. ցանկալի է ընտրել վառ, նորաձև ու թանկարժեք զգեստ՝ կարմիր, դեղին կամ նարնջագույն երանգների մեջ։ Զգեստը պետք է համադրված լինի վառ աքսեսուարների հետ, եթե կա հնարավորություն՝ տեղին կլինեն նաև ոսկե զարդերը. Աքաղաղը դրանք պարզապես պաշտում է։ Վայրի գազանների դետալներով աքսեսուարներից անհրաժեշտ է խուսափել, հակառակ դեպքում տարվա տիրակալը կարող է բարկանալ։

Ինչպես դիմավորել 2017 թվականը

Տարին անհրաժեշտ է դիմավորել ընկերների և հարազատների մեծ շրջանակում. դա իդեալական կլինի 2017-ի համար։ Պետք չէ վախենալ նման բազմամարդ հավաքույթից ու  մեծ քանակությամբ նվերներ գնելու հեռանկարից, կարելի է նաև փոքրիկ նվերներով սահմանափակվել. չէ՞ որ Աքաղաղը սիրում է խնայողություն։ Աքաղաղը ծանր բնավորություն ունի, ուստի անհրաժեշտ է խուսափել կոնֆլիկտներից և ողջ ներուժն ուղղել ինքնաարտահայտմանը։ 2017-ը հեշտ տարի չի լինելու ողջ Երկիր մոլորակի համար. հնարավոր են հաճախակի և լուրջ կոնֆլիկտներ պետությունների և ազգերի միջև։ Իսկ մարդկությանը մնում է միայն հուսալ, որ այդ վեճերը լուրջ վնասներ չեն հասցնի, իսկ Աքաղաղը «Հրեղեն» կմնա միայն Արևելյան օրացույցում։

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը
x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված