Ֆիզիկոսը բացատրել է, թե ինչպես է Ձմեռ պապն աննկատ նվերներ բերում

1

Մեծ Բրիտանիայի Էքսթերի համալսարանի մասնագետը բացատրել է, թե ինչպես է Ձմեռ պապը կարողանում մի գիշերում աննկատ նվերներ բերել միլիոնավոր երեխաների, հայտնում է EurekAlert–ը։

Ֆիզիկոս Քեթի Շինը պնդում է, որ աննկատ մնալու հնարավորությունը բացատրվում  է հարաբերականության հատուկ տեսության միջոցով, որի հեղինակը Ալբերտ Էյնշտեյնն է։ Այսպես՝ մեծ արագությամբ տեղափոխությունների ժամանակ նա կարող է փոխել իր մարմնի չափերը եւ այդպես մտնել ծխնելույզի մեջ։

 

Ֆիզիկոսը հաշվել է, որ հրաշագործը տեղաշարժվում է մոտ 10 մլն կմ/ժ արագությամբ, որպեսզի մեկ գիշերում բոլոր երեխաներին նվերներ բաժանի։ Այդ պատճառով Ձմեռ պապին հնարավոր չէ տեսնել, իսկ Դոլերի էֆեկտի շնորհիվ, հնարավոր չէ նաեւ լսել։

Ֆիզիկոսը հույս ունի, որ այդ կերպ նա բավարարել է շատ երեխաների հետաքրքրությունը, որոնք ուզում են գիշերը տեսնել նրան։