Էթիկետի 16 կանոն, որոնք պետք է պահպանել խայտառակ չլինելու համար

1

 

Ձեզ ենք ներկայացնում էթիկետի 16 կանոն, որոնք մենք ամեն օր խախտում եք՝ անգամ չկռահելով դրա մասին: 

 

Ճիշտ չես ծափահարում

Ծափահարել պետք է կրծքի մակարդակի վրա: Երբեք չծափահարես քո, առավել ևս ուրիշի դեմքի առաջ:

Ավտոմեքենա ես նստում ոչ նրբագեղ ձևով

Նախ նստիր նստատեղին, հետո նրբագեղորեն ոտքերդ մտցրու ավտոմեքենայի սրահ:

Դու ամաչեցնում ես անծանոթ մարդկանց

Պետք չէ սևեռուն նայել մյուս մարդկանց, պետք չէ ընկերուհու հետ քննարկել անծանոթների արտաքին տեսքը:

Ջեմ կամ կարագ ես քսում ընդհանուր ափսեից

Նախ մի քիչ կարագ կամ ջեմ դիր քո ափսեի մեջ: Հետո այն քսիր հացի վրա:

Չես հոգում նրանց մասին, ովքեր նստած են քո կողքին սեղանի շուրջ

 

Բարեկիրթ մարդիկ չեն ուզում սեղանի շուրջ ավելորդ անգամ ինչ-որ մեկից որևէ բան խնդրել, նաև բավական ամաչկոտ են լինում: Նախաձեռնիր և առաջինը փոխանցիր աղն ու պղպեղը: Նույն կերպ առաջինը փոխանցիր ուտեստները՝ նրբորեն հարցնելով՝ արդյոք հարևանը չի ուզում փորձել դրանք:

 

Չես հետևում կեցվածքիդ

Մեջքդ ուղիղ պահիր ցանկացած իրավաճակում և սովորիր հետևել դրան:

Խմում ես քո պատվին ասվող կենացի ժամանակ

Պետք չէ խմել քո պատվին ասված խոսքերից հետո: Շնորհակալության ժեստ արա այդ խոսքերի հեղինակին ուղղված՝ այդպիսով հարգանք և շնորհակալություն դրսևորելով:

Անփույթ ես անձեռոցիկների հետ

Ուտելուց հետո պետք չէ շուրթերրը սրբել անձեռոցիկով. պետք է պարզապես դրանով նրբորեն դիպչել բերանին, չսեղմել:

 

Դատարկ ափսե ես վերադարձում

Եթե քեզ հյուրասիրել են, անքաղաքավարի է համարվում ափսեն դատարկ վերադարձնելը: Այնտեղ բլիթ, կոնֆետ կամ ընկուզեղեն դիր՝ ի նշան շնորհակալության հյուրասիրության համար:

Սեղանի տիրոջից շուտ ես սկսում ուտել

Պետք է հարգել ընտանիքի և տան գլխավորին: Սպասիր մինչև տանտերը սկսի ուտել:

Հազում ես աջ ձեռքիդ մեջ

Չի կարելի աջ ձեռքն օգտագործել հազալիս բերանը փակելու համար, դա պետք է անել բացառապես ձախ ձեռքով:

Տեսողական կապ չես պահում կենացի ժամանակ

 

Երբ քո բաժակով դիպչում ես սեղանակցի բաժակին, անհրաժեշտ է հանդիպել նրա հայացքին՝ անկեղծություն արտահայտելով:

Մատով ցույց ես տալիս քեզ հետաքրքրող առարկան

Շատ ավելի լավ է բաց ափով ժեստ անել դեպի այն կողմ, որի նկատմամբ ուզում ես գրավել զրուցակցի ուշադրությունը:

Բավականաչափ քաղաքավարի չես

Եթե ինչ-որ մեկի հետ քայլում ես փողոցում, և քո ուղեկցողը բարևում է անցնող մարդուն, բարևիր:

Պայուսակդ աջ ուսիդ ես կրում

Էթիկետի կանոններով՝ պայուսակը պետք է կրել ձախ ձեռքին, ոչ թե աջ:

Սմարթֆոնդ թողնում ես սեղանի վրա հասարակական վայրում

Դա ցույց է տալիս՝ գաջետը որքան կարևոր է քեզ համար և որքան քիչ է քեզ հետաքրքրում շուրջը կատարվողը: