Ձեռքի ափի գաղտնիքը. կարդացեք և կզարմանաք արդյունքով, ստուգեք ձեզ և ձեր ընկերներին

Շատերը գիտեն այն մասին, որ խիրոմանտիան կարող է շատ բան պատմել մարդու մասին։ Ognov.ru կայքը գրում է, որ մեր ափերին երևացող գծերն առաջանում են դեռ մայրիկի փորիկում գտնվելու ընթացքում, և յուրաքանչյուր անձի դեպքում առանձնահատուկ են։ Խիրոմանտիան հնարավորություն է տալիս կարդալ այդ գծերը և բացահայտել մարդու բնավորության գծերը, հատկությունները, նույնիսկ՝ անցյալն ու ներկան։ Սակայն քչերը գիտեն այն մասին, որ մարդու անձնային հատկանիշները կարող են բացահայտվել նաև ձեռքի ափի ձևի միջոցով։ Գոյություն ունի ձեռքի ափի 4 տեսակ, որոնք խոսում են 4 տեսակ անձի մասին։

1.Կրակ։ Մարդիկ, ովքեր մեծ ափ և կարճ մատներ ունեն, կրակի նման իմպուլսիվ են, համառ և գիտեն՝ ինչ են ուզում։ Նրանց արյան մեջ կիրքն է հոսում. հենց այս մարդկանց են ցանկանում տեսնել ակտիվ գործունեության մեջ։ Նրանք աշխատունակ են և ամեն ինչ հասցնում են ավարտին, ինչ էլ դա արժենա։ Նրանք ի ծնե լիդերներ են, կարող են ներշնչել իրենց աշխատակիցներին և հարազատներին՝ ավելի լավը դառնալ։ Նրանք սիրում են սպորտ, սոցիալական ակտիվություն և շփում մարդկանց հետ։

fire

2. Հող։ Այս մարդիկ կարճ մատներ և քառակուսի ափ են ունենում։ Նրանք շատ զգույշ են։ Հանգամանքների նկատմամբ վերահսկողությունը և կայունությունը նրանց առաջնահերթություններն են։ Շատ պատասխանատու են և ամեն ինչ անում են՝ իրենց վրա դրված պարտականությունները կատարելու համար։ Հավասարակշռված են և աշխատում են արժանապատվորեն ու համբերությամբ անցնել կյանքի բոլոր դժվարությունների միջով։

fire

 

3. Օդ։ Այս անձանց ափերն ու մատները երկարությամբ հավասար են իրար։ Նրանք հաղորդակցական լավ հմտություններ և հաճախ բարձր ինտելեկտ ունեն։ Սակայն մտավոր բարձր կարողությունների պատճառով նրանք հաճախ կենտրոնանում են իրենց և իրենց հետաքրքրող իրերի վրա։ Նրանք կարող են մարդկանց հիմնական հատվածից կտրված թվալ, նույնիսկ՝ իրենց սիրելիներից, սակայն սա այս տիպի մարդկանց յուրահատկությունն է։ Այս մարդկանց հաճախ կարելի է տեսնել գրողների կամ ուսուցիչների ցանկում։

fire

4. Ջուր։ Այս մարդիկ երկար ափ և երկար մատներ ունեն։ Նրանք շատ զգացմունքային են և լավ սիրեկաններ են դառնում։ Ռոմանտիկ են և ընդունակ են իրենց նվիրել սիրելի և հարազատ մարդկանց, հավատարիմ լինել։ Վառ երևակայություն ունեն։ Նրանք հաճախ են իրենց գտնում երաժշտական աշխարհում, ինչպես նաև այնպիսի մասնագիտություններում, որոնց դեպքում հոգ են տանում ուրիշների մասին։

fire

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը

Ընտրանի

x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված