Դասերը ժամանակավոր դադարեցվելո՞ւ են

1

hraparak.am-ը գրում է․


Մեզ հասած տեղեկություններով՝ այսօր դպրոցներում քննարկումներ են լինելու՝ կապված վերջին շրջանում տարածված վիրուսների հետ: Մանկավարժները ցանկանում են առաջարկներ ներկայացնել դասերի ժամանակավոր դադարեցման մասով:  Մեզ հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ առողջապահության նախարարությունը գրություն է գրել, որ իրենք ուշադիր են լինելու, առավոտյան Առողջապահության նախարարության մասնագետները մտնելու են բոլոր դպրոցներ, զննելու են երեխաներին, պարզելու են՝ երեխաներից ո՞վ է հիվանդ, ո՞վ՝ ոչ, եթե հիվանդ լինեն, կուղարկեն տուն: Իսկ դասերի ժամանակավոր դադարեցման հետ կապված՝ Հովհաննիսյանը ասաց, որ նման բան չկա, չեն էլ մտածել այդ ուղղությամբ, այս պահին ահազանգ անգամ չկա, կան գրիպի մասին տեղեկություններ, որն առողջապահության նախարարությունը այս պահին ուսումնասիրում է:

Նյութի աղբյուրը ` hraparak.am