Այս բաղադրատոմսը խթանում է մազերի աճը և 2 շաբաթում դրանք դարձնում առողջ և փայլող

Չկա կին, ով չի ցանկանում ունենալ առողջ, գեղեցիկ, փայլող մազեր, որը գայթակղիչ տեսքի ամենակարևոր մասն է կազմում։ Այս ամենին Ձեզ կօգնի հասնել բնական բաղադրատոմսը։ Այնպես որ, մի երկմտեք և փորձեք այն։

 

Անհրաժեշտ բաղադրիչները՝

 

• 1 ձվի դեղնուց

• 1 ճաշի գդալ գերչակի յուղ,

• 1 ճաշի գդալ խնձորաթթու

• 2 ճաշի գդալ շամպուն (որը դուք սովորաբար օգտագործում եք)։

 

Պատրաստման եղանակը

 

Ձվի դեղնուցն առանձնացնել և լցնել տարայի մեջ, ավելացնել գերչակի յուղը, խնձորաթթուն և լավ խառնել՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ։ Ավելացնել շամպունը և կրկին խառնել։

Արդեն պատրաստի խառնուրդը քսել լվացած խոնավ մազերին և գլուխը ծածկել տոպրակով։ Պահել 20 րոպե և լվանալ մազերը։ Կրկնել այս պրոցեդուրան 2-3 շաբաթ։

 

 

Շաբաթվա մեջ կարելի է օգտագործել 2 անգամ, կամ այնքան, որքան սովորաբար լվանում եք մազերը։

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը

Ընտրանի

x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված