Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը

«Ֆուլ Հաուս» սիթքոմից սիրված դերասանուհի Արփի Գաբրիելյանը այսօր՝ նոյեմբերի 18-ին, նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը։ Չնայած այժմ Արփին հիմնականում հեռուստաէկրաններին երեւում է որպես դերասանուհի, սակայն նա նաեւ հիանալի երգում է, ինչպես նաեւ իր ուժերն է փորձել որպես մոդել եւ հաղորդավարուհի։

Արփին իր հեռուստատեսային կարիերան սկսել է «Փոփ հանրագիտարան» հաղորդաշարից (2009-ից), որը նա վարում էր Մհեր Բաղդասարյանի հետ։

Այս շրջանում Արփին հեռուստադիտողներին ներկայանում էր նաեւ որպես մոդել եւ երգչուհի՝ չնայած 2005-ից է ընդունվել Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիա, իսկ 2006-ից դարձել թատրոնի մեներգչուհիներից:

Արփիին՝ որպես երգչուհի հայ հանդիսատեսը գնահատելու հնարավորություն ունեցավ նրա եւ Միհրան Ծառուկյանի «Անհնար է» զուգերգից հետո։

 

Սակայն երգչուհի, հաղորդավարուհի եւ մոդել Արփին հայ հեռուստադիտողների սրտերը գրավեց իր դերասանական ունակությունների շնորհիվ։ Արփիի կերպարները «Սուպեր մամա», «Սկոտչ եւ վիսկի» եւ «Որոգայթ» ֆիլմերում շատ տպավորիչ էին, բայց նա առավել հայտնի ու սիրված դարձավ «Ֆուլ հաուս» սիթքոմում հայտնվելուց հետո։

Նշենք, որ այս օրերին «Ֆուլ հաուս» սիթքոմի դերասանական կազմի հետ Արփին ԱՄՆ-ում է եւ հավանաբար հենց այնտեղ էլ կնշի ծննդյան տոնը։ 

 

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը

Ընտրանի

x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված