Ապրիլյան պատերազմում զոհված սերժանտ Վլադիմիր Մելքոնյանն այսօր կդառնար 21 տարեկան

Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, սերժանտ Վլադիմիր Մելքոնյանը հունիսի 23-ին կդառնար 21 տարեկան:

Գյումրեցի զինծառայողը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին զոհն էր.  2016 թվականի ապրիլի 1-ին մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս  հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել: Նրա զոհվելուց մի քանի ժամ հետո՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` օգտագործելով  հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

 


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով,  ինչպես նաև՝ ՀՀ «Մարտական ծառայություն»մեդալով:

Արցախի նկատմամբ սերը, հայրենասիրությունը փոխանցվել էր Արցախյան պատերազմի մասնակից հորից, որը մահացել է 1998թ-ին՝ շաքարային դիաբեդից: Վլադիմիրի մայրը՝ տիկին Սվետլանա երկու զավակներին մեծացրել է պապ ու տատի օգնությամբ:

 

Վլադիմիրը 2016 թվականի հուլիսին զորացրվելու էր: Հարազատների պատմելով՝ ծառայությունից երբեք չի դժգոհել; Նա հնարավորություն է ունեցել ծառայել Հայաստանում, քանի որ բանակ զորակոչվելու ժամանակ ավագ եղբայրը ծառայում էր Իջևանում, սակայն չի համաձայնել և խնդրել է, որ իրեն Արցախ ուղարկեն ծառայության...

Ապրիլյան պատերազմի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված զինծառայողներից 7-ը Գյումրիից են՝ Վլադիմիր Մելքոնյան, Մերուժան Ստեփանյան, Ալեքսան Առաքելյան, Վիկտոր Յուզիխովիչ, Հրաչ Գալստյան, Գևորգ Վարդանյան, Տիգրան Աբգարյան:

Տեսանյութը՝ Panorama.am-ում:

 

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը

Ընտրանի

x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված