6 հագուստ, որ պետք է լինի ցանկացած կարճահասակ աղջկա զգեստապահարանում

Կարճահասակ աղջիկները հաճախ բարդույթավորվում են իրենց հասակի պատճառով և փորձում ավելի բարձրահասակ երևալ: Հավանաբար դուք արդեն ունեք բարձրակրունկների մի բազմություն, սակայն ավելի բարձրահասակ երևալու համար հագուստը նույնպես շատ կարևոր է:

1. Բարձրակրունկներ, որոնց վրա դուք իսկապես կարողանում եք քայլել

Այո՛, ավելի բարձրահասակ երևալու հարցում բարձրակրունկներն անփոխարինելի են: Սակայն հարկավոր է ընտրել այնպիսի մոդելներ, որոնք կլինեն հարմարավետ:

2. Լայն տաբատներ, որոնք երկարացնում են ոտքերը

Ավելի բարձրահասակ երևալու համար համադրեք ձեր բարձրակրունկները լայն տաբատի հետ, որը բավականին երկար է և ծածկում է ձեր կոշիկները: Այս հնարքի շնորհիվ դուք ավելի բարձրահասակ կերևաք: 

 

3. Ծնկից լայնացող իդեալական նստող ջինսե տաբատ

Իդեալական ջինսե տաբատն ասես պարգև լինի: Իսկ այ ծնկից լայնացող երկար տաբատը կերկարացնի ձեր ոտքերը՝ ի տարբերություն skinny մոդելի:

 

4. Ճիշտ երկարության վերարկու (ոչ շատ երկար, ոչ շատ կարճ)

Վերարկուների հետ խնդիրն այն է, որ դրանք հիմնականում հասնում են ձեր ծնկներին, և հասակի պատճառով պարզապես անհնար է դառնում դրանք կրել տափակ կոշիկների հետ: Այդ իսկ պատճառով հարկավեր է գտնել իդեալական երկարություն, որը լինի ձեր ազդրերի մակարդակից փոքր-ինչ երկար:

5. V-աձև բացվածքով բլուզ

Նմանատիպ բացվածքով բլուզները երկարացնում են պարանոցը և ուշադրություն գրավում ձեր մարմնի վերևի հատվածի վրա:

6. Միդի (midi) երկարության շրջազգեստ, որը ձեզ վրա մաքսի (maxi) չի նստում

Այո՛, ձեր հասակի առավելությունն այն է, որ դուք հանգիստ կարող եք կրել կարճ կիսաշրջազգեստներ: Սակայն պարզվում է, որ դուք կարող եք կրել նաև ավելի երկար մոդելներ: Լավագույն երկարությունը ձեզ համար մինչև սրունքի մեջտեղը հասնող փեշն է:

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը

Ընտրանի

x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված