5 բան, որ նյարդայնացնում են կենդանակերպի յուրաքանչյուր նշանի

1

Greatpicture.ru կայքը ներկայացրել է 5 երևույթ, որոնք նյարդայնացնում են կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին։

Խոյ

  • Երբ գովում են մեկ ուրիշի և ոչ թե ձեզ։
  • Երբ ստիպված եք զբաղվել ձանձրալի, միատոն աշխատանքով։
  • Երբ ձեր հաջողություններն ուշադրության չեն արժանանում։
  • Երբ քննադատում են ձեզ։
  • Երբ ձեզ խնամում են և հսկում։

Ցուլ

  • Երբ ստիպված եք արագ որոշումներ կայացնել։
  • Երբ գումար չկա։
  • Երբ որևէ մեկը հավակնում է ձեր սեփականությանը։
  • Երբ տանն անհարմար է։
  • Երբ ձեր կյանքում անսպասելի բաներ և փոփոխություններ են տեղի ունենում։

Երկվորյակներ

  • Աշխատանքի խիստ գրաֆիկ։
  • Ամենօրյա տնային պարտականություններ։
  • Ոչ նախաձեռնողականություն և հոռետեսություն։
  • Նույնանման աշխատանք։
  • Միօրինակություն։
     

Խեցգետին

  • Կոպտություն, ոչ կոռեկտ պահվածք, ամբարտավանություն։
  • Քննադատություն, ձեր բնավորության և կենսակերպի դատապարտում։
  • Անհարգալից վերաբերմունք ձեր ընտանիքի նկատմամբ։
  • Հաճախակի երեկույթներ և միջոցառումներ։
  • Տեղափոխություն և կահույքի վերադասավորում։

Առյուծ

  • Ոչ վճռական և սահմանափակ մարդիկ։
  • Ձեզ համեմատելն այլ մարդկանց հետ։
  • Անհեռանկար վիճակ։
  • Վերահսկողություն և ենթարկվելու անհրաժեշտություն։
  • Միանման և ձանձրալի կյանք։

Կույս

  • Գումարային դժվարություններ։
  • Թափթփվածություն տանը։
  • Նկատողություններ և քննադատություն։
  • Աղմուկ։
  • Ձեր պլանների ձախողում։

Կշեռք

  • Խանդ, հիստերիա և սկանդալներ։
  • Ընտրելու և որոշում կայացնելու անհրաժեշտություն։
  • Տնային գործերով զբաղվելու անհրաժեշտություն։
  • Թափթփվածություն տանը։
  • Անհատական աշխատանք։

Կարիճ

  • Երբ ստիպված եք կախված լինել որևէ մեկից։
  • Երբ որևէ մեկը փորձում է մտնել ձեր հոգու խորքը։
  • Երբ որևէ մեկը փորձում է ցույց տալ իր առավելությունը ձեր նկատմամբ։
  • Երբ մարդիկ փորձում են պարտադրել իրենց տեսակետը։
  • Երբ որևէ մեկը թաքցնում է իրականությունը։

Աղեղնավոր

  • Երբ ստիպված եք աշխատել ձանձրալի և միանման միջավայրում։
  • Երբ որևէ մեկը հոռետեսորեն է տրամադրված։
  • Երբ պահանջներ են ներկայացնում՝ ձեր արտաքին տեսքի, հոբիի կամ բնավորության հետ կապված։
  • Երբ մատնանշում են ձեր շռայլությունը։
  • Երբ անուշադրության են մատնում ձեր կարծիքը։

Այծեղջյուր

  • Երբ չեն վստահում ձեզ և չեն տեսնում ձեր պոտենցիալը։
  • Երբ ստիպված եք համեստ ապրել և սահմանափակել ձեզ ամեն ինչում։
  • Երբ որևէ մեկն անիմաստ խոսում է։
  • Երբ ստիպված եք ելույթ ունենալ հանրության առաջ։
  • Երբ որևէ մեկը խախտում է կյանքի սովորական ռիթմը և հանգստությունը։

Ջրհոս

  • Կյանք՝ ըստ դասացուցակի։
  • Սկանդալներ և հարաբերությունների պարզում։
  • Ստանդարտություն և միօրինակություն։
  • Կրքի և մշտականության պահանջ։
  • Ձեր համոզմունքների և կարծիքների չընդունում։

Ձկներ

  • Իրավիճակ, երբ ստիպված եք ուշադրության կենտրոնում լինել։
  • Զարգացման հնարավորությունից զրկում։
  • Կոպտություն և պրիմիտիվություն։
  • Ձեր թուլության, ոչ ինքնուրույնության և իրականությունից կտրված լինելու համար դատապարտում։
  • Ֆիզիկական աշխատանքով զբաղվելու անհրաժեշտություն։