13 խորհուրդ աշխարհահռչակ դիզայներներից իսկական կին լինելու մասին

Կին լինելն իսկական արվեստ է: Յուրաքանչյուր կին ունի իրեն բնորոշ հնարքներն ու խորամանկությունները:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 22 խորհուրդ աշխարհահռչակ դիզայներներից, որոնք վստահաբար պետք կգան բոլոր կանանց և աղջիկներին:

1. Իսկական կինը պետք է լինի չարաճճի և քմահաճ: (Քրիստիան Դիոր)

2. Տարիքը կնոջ համար ամենակարևորը չէ. կարելի է հիանալի լինել 20 տարեկանում, հմայիչ լինել 40-ում և սքանչելի մնալ մինչև կյանքի վերջ: (Կոկո Շանել)

3. Ձեռքերը կնոջ այցեքարտն են, պարանոցը՝ նույնականացման քարտը, կուրծքը՝ անձնագիրը: (Կոկո Շանել)

4. Կնոջ լավագույն աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է: (Կոկո Շանել)

5. Շատ մի խորացեք թրենդների մեջ, թույլ մի տվեք, որ մոդան կառավարի ձեզ, ինքներդ որոշեք, թե ով եք և ինչ եք ուզում արտահայտել ձեր կերպարով: (Ջիանի Վերսաչե)

 

 

6. Ուտելիքի յուրաքանչյուր պատառ բերանում է մնում 2 րոպե, ստամոքսում 2 ժամ և կոնքերին՝ 2 ամիս: (Քրիստիան Դիոր)

7. Էլեգանտ լինել չի նշանակում աչքի ընկնել: Էլեգանտ լինել նշանակում է դրոշմվել հիշողության մեջ: (Ջորջիո Արմանի)

8. Աքսեսուարներ ընտրելիս հանեք այն, ինչ հագաք վերջինը: (Կոկո Շանել)

9. Եթե ձեր ոտքերը ծուռ են, կրեք խորը դեկոլտե: (Քրիստիան Դիոր)

10. Քայլեք այնպես, ասես ձեր հետևից 3 տղամարդ է քայլում: (Օսկար դե լա Ռենտա)

11. Չեն լինում տգեղ կանայք, լինում են ալարկոտ կանայք: (Կոկո Շանել)

12. Որքան վատ են աղջկա գործերը, այնքան ավելի լավ տեսք նա պետք է ունենա: (Կոկո Շանել)

13. Զգուշացեք օրիգինալությունից. կանացի նորաձևության պարագայում օրիգինալությունը կարող է հանգեցնել դիմակահանդեսի: (Կոկո Շանել)

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը

Ընտրանի

x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված