11 նշան, որոնք խոսում են աղջկա գավառամիտ լինելու մասին

Ձեզ ենք ներկայացնում է 11 նշան, որոնք խոսում են աղջկա գավառամիտ լինելու մասին․

Բարձրակրունկներ միշտ և ամենուր

Նրանք երազում են շատ բարձր կրունկներով բրենդային կոշիկների մասին, ու եթե չեն կարողանում իրականները ձեռք բերել, կեղծն են կրում, ինչն ակնհայտորեն երևում է:

Սեքսուալության ավելորդ ընդգծում

Գավառամիտ աղջիկների մեծ մասը մտածում է, որ ողջ աշխարհին պետք է հայտարարել իրենց մասին:

Եթե շրթներկ, ապա վառ կարմիր, եթե մազերի գույն, ապա շլացուցիչ սպիտակ կամ սև կապույտ երանգով: Եթե լանջաբացվածք, ապա խորը, իսկ կիսաշրջազգեստը, իհարկե, ծայրահեղ կարճ: Պետք է հիշատակել նաև մեծ ձգտումը կենդանական պրինտերի, փայլերի նկատմամբ:

Ապրանքանիշերի մրցավազք

Գլխավորը լավ ապրանքանիշի խանութից մի բան գնելն է, կարևորը դրա քարտը ստանալն է, որը կփայլի դրամապանակում:

Որքան էլ հագուստի պիտակը քոր տա կամ ցավեցնի, գավառամիտ աղջիկն այն չի հանի: Նաև այդպիսի աղջիկները սիրում են գնապիտակներով նվերներ կամ գնումների լուսանկարներ հրապարակել:

Արտաքինի փոփոխում

Գավառամիտ աղջիկները կոսմետոլոգների և պլաստիկ վիրաբույժների սիրելի հաճախորդներն են:

Բուռն զվարճանք

Եթե հաստատությունում տեսնում ես աղջկա ողջ երեկոն ձեռքին միայն խմիչք, որը չի խմում, ըստ ամենայնի, նա գավառամիտ է:

 

Տղամարդկանց հանդեպ վերաբերմունք

Տղամարդկանց գավառամիտ աղջիկները նայում են վայրի և գնահատող հայացքով: Մի վայրկյանում նա հաշվում է տղամարդու եկամուտը, առատաձեռնության աստիճանը և ընդհանուր ներուժը: Թող կոպիտ և հարբեցող լինի, գլխավորը՝ ապահովված:

Ամուսնանալու ցանկություն

Յուրաքանչյուր աղջիկ նման ցանկություն ունի: Բայց գավառամիտ կանանց դեպքում դա ընտանիք ունենալու ցանկություն չէ: Նախևառաջ դա հնարավորություն է մեծ քաղաքում ամրապնդվելու և փող ունենալու:

Սեփական կենսագրության հարցում կարճ հիշողություն

Գավառամիտ աղջիկները հազվադեպ են պատմում, թե որտեղից են ծնունդով, իրենց անցյալի մասին: Շատ հաճախ կարելի է լսել անորոշ պատմություններ դժբախտ ճակատագրի մասին:

Սեփական անկրկնելիության հարցում անբացատրելի վստահություն

 

 

Այդպիսի աղջիկը մտածում է, որ այս աշխարհում ամեն ինչ իր համար է, որ մրցակցություն չկա, որ բոլոր տղամարդիկ իրենց ընտանիքին կլքեն հանուն իրենց:

Ավելորդ զարդեր

Ըստ նրանց՝ թանկարժեք քարերով բոլոր զարդերը պետք է զարդարեն աղջկան:

Աշխատանք

        

Դա ցանկացած աշխատանք է, որը կարող է ծանոթություն պարգևել պետքական և կայացած մարդկանց հետ: Հաճախ՝ մատուցողուհիներ, ադմինիստրատորներ:

Կիսվել սոց ցանցերում

Մեկնաբանել

Լրահոս

Բոլորը
x
facebook
Սեղմեք Like և եղեք տեղեկացված